LAYOUT June #2(14) | Page 16
«Մինչև մտածել ը, թե որտեղ հրատարակես քո աշխատանքը,
ավել ի լավ է շատ ավել ի շատ ժամանակ ծախսես մտածելով,
թե ինչպես լավ նախագիծ անես և հետո հրատարակում ները
առանց փնտրելու էլ կհայտնվեն:»
Համաձա՞յն եք, որ սոցիալական մեդիան, տարբեր
առցանց պլատֆորմ ները, և համացանցը առհասարակ,
սպանում են աստղային ճարտարապետների (starchi-
tects) ինստիտուտը՝ փոքր արվեստանոցներին ավել ի
տեսանել ի դարձնելով:
duplex tibbaut © Jose Hevia
Գուցե: Փոքր աշխատանքների տեսանելիությունը հնարավոր
չէր լինի առանց համացանցի: Համենայդեպս կարծում եմ,
որ աստղային ճարտարապետությունը թրենդ էր և ինչպես
բոլոր թրենդները` անցողիկ: Այսինքն՝ միշտ էլ աստղային
ճարտարապետներ եղել են, գոնե ամբողջ 20րդ դարի
ընթացքում, նրանք կան և կլինեն, նաև այն պատճառով,
որ իրենց հանդեպ քննադատության մեծ մասը կեղծ է, շատ
ճարտարապետներ կուզենային լինել նրանց տեղում ,չե՞ք
կարծում:
Աստղային ճարատարապետների խնդիրը այն է, որ
մի շրջան կար, երբ շենքերը անորակ էին, պարզապես
«ստորագրություններ» էին: Դա է իրական խնդիրը, բայց եթե
ճարտարապետը կարող է հիանալի, բարձրագույն որակի
նախագծեր իրականացնել ամբողջ աշխարհում, ապա ոչ մի
խնդիր չեմ տեսնում: Այս տարի Յորն Ութզոնի հոբելյանն է:
Նա կառուցել է Ավստրալիայում, Քուվեյթում, Իսպանիայում,
Դանիայում… ն շատ լավ օրինակ է:
Մեր օրերում, կարո՞ղ է ճարտարապետը բիզնես վարել
առանց մեդիա ներկայության:
Մեդիան գործիք է, բայց ոչ մի ճարտարապետ չի գոյատևի
առանց լավ աշխատանքների: Հիշում եմ վերջերս մի
իսպանացի ճարտարապետ կար, ում մեծագույն նվաճումն
այն էր, որ նա ֆեյսբուքում ամենաշատ հետևորդները ուներ:
Չեմ հիշում նրա անունը և կարծում եմ՝ ոչ ոք էլ չի հիշում:
Այս հարցում ես բավականին «հույն» եմ, Հոմերոսի պես: Ես
հավատում եմ ճակատագրին և ես վստահ եմ, որ ժամանակը
բոլորին իրենց տեղն է դնում:
Մինչև մտածելը, թե որտեղ հրատարակես քո աշխատանքը,
ավելի լավ է շատ ավելի շատ ժամանակ ծախսես մտածելով,
թե ինչպես լավ նախագիծ անես և հետո հրատարակումները
առանց փնտրելու էլ կհայտնվեն: