Արվեստանոցների շարքերում իր
բացառիկությամբ ու կարևորությամբ
առանձնանում է Հուշարձանների
չափագրման և ախտորոշման
լաբորատորիան: Հայաստանում
Իտալիայի դեսպանատան և Միլանի
Պոլիտեխնիկի աջակցությամբ բացված
և նորագույն սարքավորումներով
հագեցած լաբորատորիան թույլ
է տալիս ստեղծել հայկական
ճարտարապետական նմուշների
իրական ու վերակազմավորման
եռաչափ մոդելները, կատարել
չափագրումներ, որոշել քարերի
շերտերի վիճակը, ճաքերի
խորությունները և կառուցվածքային մի
շարք առանձնահատկություններ:
Այստեղ ուսանողների երևակայությունը
սահմաններ չունի: Նրանց միտքն ու
ձեռքերն աշխատում են միաժամանակ՝
մտածում, գծագրում, քանդակում:
Դիզայնի և քանդակի արվեստանոց-
ստուդիան երբեք դատարկ չի
լինում: Քանդակի, մակետավորման
և նախագծային դասընթացների
իրականացման համար ստեղծված
ստուդիայում առկա է անհրաժեշտ ամեն
ինչ: Ուսանողների տրամադրության
տակ են փայտամշակման,
մետաղամշակման , խառատային
հաստոցները, մուֆելային վառարանը,
կտրող և հղկող էլեկտրական
տեխնիկան, լազերային կտրող-
փորագրող սարքերը:
Արդեն կարիք չկա նշելու, որ
արվեստանոց-ստուդիայում
ուսանողական նույն ջերմ ու
ստեղծագործական մթնոլորտն
է, ինչ համալսարանի բոլոր
արվեստանոցներում ու
լաբորատորիաներում: Հենց սա է մեր
համալսարանի ինքնատիպության,
դիմորդների՝ տարեցտարի ավելացող
հոսքի և լավագույն մասնագետ «լույս
աշխարհ բերելու» գրավականը:
Դիանա Պողոսյան