LAYOUT June 2017 #03 | Page 5

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐԸ Ամիսներ շարունակ լսվող մուրճի ձայներն ու օդում պտտվող փոշին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողների բնականոն դասապրոցեսն արդեն չէին խաթարում: Գիտեին, որ շատ մոտ ապագայում շահագործման են հանձնվելու նոր, վերազինված ու վերանորոգված լաբորատորիաները, արվեստանոցներն ու բացառիկ սարքերը: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալս արանում լավ գիտեն, որ ուսանողից լավ մասնագետ դառնալու համար միայն դասախոսությունները բավարար չեն, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ստեղծագործող ուսանողներին: Հենց այս համոզմունքով համալսարանի ղեկավարությունը պարբերաբար նախաձեռնում և իրականացնում է նախագծեր, ստեղծում աշխատանքային ու ստեղծագործական միջավայրեր, որտեղ յուրաքանչյուր ուսանող իրեն շատ լավ է զգում: Մեր համալսարանում վերջերս բացված ինքնատիպ դիզայնով, ճարտարապետական լուծումներով և կահավորանքով Ճարտարապետական նախագծման արվեստանոցը, անտարակույս, լավագույնն է աշխարհում: Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավարի դիզայնի ամբիոնի վարիչ Կարեն Ռաշիդյանը ամեն անգամ արվեստանոցում իր ուսանողներին դիմավորում է այս խոսքերով. 02. «Արվեստանոցն այնպիսին է, որ սովորելու նկատմամբ նույնիսկ ամենաանտարբեր ուսանողն առավոտյան արթնանալիս շտապելու է այստեղ»: Կ․Ռաշիդյան