Ի՞նչը կցանկանայիք շեշտադրել այս
ցուցադրությունում։
- Ինձ համար բոլոր ցուցանմուշներն էլ
կարևոր են։ Կարևորում եմ Up to collabora-
tions ծրագրի շրջանակում արված վերոնշյալ
երկու ցուցանմուշների աշխատանքները և
Բրազիլիայում գործող Բասկալի Սեմիրջյան
ճարտարապետական արվեստանոցի
աշխատանքը։ Արվեստանոցում աշխատում են
երկու ճարտարապետ՝ մեկը բրազիլացի, մյուսը՝
հայ։ Նրանք սիրողական մակարդակով զբաղվում
են արտադրանքի դիզայնով, արտադրում
են սեղաններ, նստարաններ, լամպեր, նաև
պատվերներ են անում հյուրանոցների համար։
Մեր ցուցադրությունում այս անգամ ունենք երկու
բազմաֆունկցիոնալ լամպեր, որոնք կոչվում
են Անի և Սևան։ Երկուսն էլ մասնակցել են IF
մրցանակաբաշխությանը և մրցանակ շահել։
Կցանկանայի խոսել նաև Look Mate գուլպաների
մասին։ Ապրանքանիշը ստեղծվել է Լոնդոնում,
դիզայներների մեծ մասը անգլիացիներ են,
մեկը՝ հայ։ Հայ դիզայների կողմից ստեղծված
գուլպայի մոդելը բավականին մեծ ճանաչում
է գտել ամբողջ աշխարհում։ Արտադրությունն
ամբողջությամբ իրականացվում է Հայաստանում,
և բոլոր մոդելների գուլպաների վրա փակցված
է «Պատրաստված է Հայաստանում» պիտակը։
Կարևորում եմ նաև նորաձևությունը։ Ունենք
մի շատ տաղանդավոր դիզայներ՝ Ն իկոլաս
Գրիգորյան, ով ապրում է Վրաստանում։ Վերջերս
Voque ամսագիրն ու մի քանի հայտնի բլոգեր
անդրադարձել են նրա գործունեությանը։ Հպարտ
եմ, որ նրա գործերից ևս ներկայացված են մեզ
մոտ։
Մինչև ե՞րբ է բաց լինելու ցուցադրությունը և ե՞րբ
սպասենք հաջորդին։
- Ցուցադրությունը մեկնարկել է մայիսի
9-ին և բաց է լինելու մինչև հունիսի 9-ը։ Մեր
հաջորդ ցուցադրությունը կազմակերպվելու է
Դիլիջանում, որտեղ օգոստոսից սեպտեմբեր
ամիսներին կներկայանանք նույն տաղավարով
ու ցուցադրությամբ։ Երրորդ ցուցադրությունն
էլ հավանաբար կկազմակերպենք այս տարվա
վերջում։
ԱՓ դիզայն տաղավարի հիմնադիրներ եւ համադրողներ`
Ասյա Յաղմուրյան և Նայիրի Խաչատուրեան