01.
«Աստված դետալների մեջ է»
Լյուդվիգ Միս Վան դե Ռոե
Համարի վրա աշխատել են՝
Տաթևիկ Զաքարյան,
Վարդենի Վարդանյան,
Աշոտ Սնխչյան,
Արմինե Սնխչյան,
Արմինե Շահբազ յան,
Խաժակ Դրամփյան
Գրական խմբագիր՝
Գայանե Վերդյան
Խմբագրությունը կարող է համակարծիք
չլինել հեղինակների մտքերի հետ:
ԲԱՑԱՏՐԱԳԻՐ
Կա կարծիք, որ ինտերիերի դիզայնը
ճարտարապետության կարևոր «դետալն» է:
Տարիներ առաջ բախտ ունեցա ներկա գտնվելու
պերուացի ճարտարապետ Խավիեր Արտադիի
դասախոսությանը: Նրա բոլոր նախագծերում ինտերիերը
ամբողջովին սպիտակ էր, կահույքը քիչ էր և խիստ
մինիմալիստական: Իմ հարցին, թե ինչո՞ւ է այդպես, նա
պատասխանեց. «Ինտերիերը պետք է լցվի մարդկային
կյանքի պատմությունով: Ես իրավասու չեմ կյանք
թելադրելու, բայց իմ պարտականությունն է լավագույն
պայմանները ստեղծել այդ պատմությունը կերտելու
համար»:
Այս համարում մասնավորապես անդրադարձանք
դիզայնին: Հաճելի զրույց ունեցանք «Ափ» դիզայնի
տաղավարի գաղափարի հեղինակ Ասյա Յաղմուրյանի
հետ, ծանոթացանք ննջասենյակի ինտերիերը
կազմակերպելու համար նախատեսված պարագաների
նորաբաց «Սլիփ շոփ» խանութի հետ: Փորձեցինք
հասկանալ ինչ է «Big Data»-ն: Նկարագրեցինք
ճարտարապետների աշխատասեղանները:
Վերը նշվածները բովանդակության միայն մի մասն են, և
հուսով ենք՝ դուք էլ կգտեք Ձեզ հետաքրքրող թեմաները:
Իսկ եթե կան հարցեր, թեմաներ կամ ճարտարապետներ,
որոնց մասին կցանկանաք կարդալ մեր հաջորդ
համարներում, ուրախ կլինենք լսել այդ մասին:
Հիշեցնենք, որ ՃՇՀԱՀ ուսանողները և շրջանավարտները
կարող են ուղարկել մեզ իրենց ուսանողական նախագծերը
(նկարներ, գծագրեր, բացատրագիր (1200 նիշ)), որոնցից
լավագույնները կտպագրվեն «Լեյաութ» զինի հաջորդ
համարներում:
Տաթևիկ Զաքարյան