LAYOUT July 2017 #04 | Page 8

Արսեն Կարապետյան d’Արվեստանոց ճարտարապետ Դասական հունական կամ հռոմեական օրդերային ճարտարապետությունը կրկնօրինակող կառույցներ կարելի է գտնել ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ ամենուր եւ ամենաանսպասելի անտրամաբանական վայրերում կարելի է հանդիպել եւրոպական բաճկոն հագած մարդկանց՝ փողկապով թե առանց։ Պատճառները մի քանիսն են։ Հռոմեացիները, ընդարձակելով կայսրության տարածքը, տիպարային ճարտարապետություն էին բերում բոլոր նվաճված երկրներ (զարմանալի չէ, որ ճարտարապետության տեսաբաններից առաջիններից մեկը՝ Մարկոս Վիտրուվիոսը, ամենայն հավանականությամբ զինվորական էր), որը տեղի ժողովուրդները ընկալում էին որպես ուժի, հաղթողի, կարգուկանոնի, հզորության խորհրդանիշ։ Հռոմեացիներից հետո պատմության բեմին հայտնվող գրեթե բոլոր կայսրությունները այսպես թե այնպես օգտագործել են օրդերային համակարգը պետական ներկայացուցչական կառույցների համար, ինչպես նաեւ համալսարանների, համերգասրահների, դղ յակների, մեծահարուստների տների։ Գաղութների շնորհիվ 04. ՃԱՐՏԱՐԱՄԱՅԻԼ օրդերը տարածվել է Արեւելքում եւ Աֆրիկայում, հատել է օվկիանոսներ եւ հաջողությամբ գրավել Ամերիկաները, Ավստրալիան։ Դասական շենքի կառուցվածքը իր տարրերով սովորական է մարդկանց համար, ինչպես պոպ-երգերինը՝ նախաերգ-քառյակ-կրկներգ։ Առանցքային սիմետրիան, ընդհանուրից՝ տարր հստակ իերարխիան, ուղղաձիգ հորինվածքը, անվերջ զարդանախշելու հնարավորությունը․ սրանք են, որ հասկանալի են դարձնում այս կերպարը բոլորի համար, առանց հատուկ կրթության եւ գիտելիքների անհրաժեշտության։ Հասկանալի է, որ ոչ միայն ինքնահաստատման կարիք ունեցող selfmade մարդիկ, այլ նաեւ կյանքի մեծագույն նյութական ծախսերից մեկը՝ սեփական տուն կառուցելու հնարավորություն ունեցողները աշխատում են կառուցել երաշխավորված հարգանքի, ուժի, հաջողության կերպար։ Եւ դա կարող ենք տեսնել ամբողջ աշխարհում։ Նախագծի որակը, հարմարավետությունը կամ ճարտարապետի տաղանդը այդքան կարեւոր չեն, կարեւորը ուղղերձն է․ ես ուժեղ եմ եւ կարող եմ։ Այս տեսանկյունից դիտարկելուց հասկանալի է դառնում, ինչու են ուրիշ ժամանակաշրջանների