“Nature mort” ը անդրադարձ է արդի թվային դաշտի և “իրականի” բախումից առաջ եկող
խնդիրներին ձևաստեղծման համատեքստում:
Դիտարկվող խնդրի առանձնահատկությունները նախագծի շրջանակներում
հարկ է բաժանել մի քանի հիմնական ուղղության. տեկտոնիկա, մասի և ամբողջի
հարաբերություն, տեքստուրա և ֆակտուրա, նյութ և նյութականություն, մասշտաբ:
Ձևի վերոհիշյալ հատկանիշներից յուրաքանչյուրն ունի վերասահմանման կարիք,
մինչդեռ ժամանակակից դիզայնի միջավայրը վերահարցադրման փոխարեն ավելի
ու ավելի է հակված բարդ, սակայն իմաստային տեսանկյունից սնամեջ մարմինների
արտադրման, այլ կերպ ասած “նախշեր՝ առանց խորության”.
Նմանօրինակ ցինիզմը հանգեցնում է բացարձակ հնազանդության գործիքին և գործիքի
առաջադրած ստեղծարար սկզբունքին: Իրադրություն, որտեղ հեղինակը ի սկզբանե
պասիվ և անմասնակից է, որտեղ ցանկացած հակասություն լուծվում է հիերարխիկ
սկզբունքով, որտեղ չկա “սխալի” հնարավորություն:
Վերադառնալով սկզբնական պարադիգմի հարցին՝ թվային դաշտի ամենամեծ
սպառնալիքը, թերևս, իրականության կորուստն է, իսկ ինքնության տեսանկյունից՝ անձի
կորուստը:
Վերոհիշյալ ազդեցությունները ավելի մեղմ են նյութի մակարդակի վրա:
Նախագծի առաջարկած ուղղություններից մեկն է “մտածել նյութով”՝ առանց ընկնելով
նյութի մասին նոստալջիկ բաղձանքների մեջ: Այստեղ կարևոր է դառնում մասշտաբը,
քանի որ տեխնիկական և տնտեսական տեսանկյունից նման սպեկուլացիաները դեռ
հնարավոր չեն մեծ մասշտաբով:
Մանգասարյան Արփի