Օրեցօր աճող ՏՏ ոլորտը և ՏՏ ընկերությունների միջև
անցկացված հարցումը, որը արվել է այս նախագծի
շրջանակներում, ցույց են տալիս, որ տեղեկատվական
համալիր կառույցների և ՏՏ կրթության մեծ կարիք կա:
Տարածքը ընտրվել է համալսարանների մոտիկության և
քաղաքում դոմինանտ դիրք ունենալու հետևանքով:
Նախագծի հիմնական նպատակներից էր շեղվել այն
կարծրատիպից, որ նշված տարածքում անպայման պետք
է կառուցված լինի աշտարակատիպ շինություն: Ինչպես
երևում է նախագծված ծավալներից, համալիրը բաղկացած է
ստորին մասնաշենքերից և վերին ամպաձև ծավալից, որոնք
մեծ կոնտրաստ ունեն: Ստորին մասնաշենքերը դասավորված
են այնպես, որ շենքերի միջև ձևավորվում են դեպի քաղաք
և Արարատ լեռը բացվող լայն հետիոտն միջանցքներ,
որոնք վերևից ծածկված են վերին ծավալով: Ստորին և
վերին մասնաշենքերը միմյանց կապված են ուղղահայաց
կոմունիկացիոն աշտարակներով, որոնք նաև ծառայում են
որպես մեծ սյուներ: Մասնաշենքերը կապող աշտարակների
և վերին ամպաձև մասնաշենքի կառուցվածքը նախագծվել
է ալգորիթմիկ եղանակով: Նախագիծը արժանացել է
քննադատության՝ աշտարակաձև չլինելու պատճառով:
Ընդհանուր տվյալներ