4 . ԷՔՍՊԵՐԻՄԵՆՏ ԱՆԵԼՈՒ և ՍՊԵԿՈՒԼԱՑԻԱՅԻ ԳՈՐԾԻՔՆԵՐ
Այս տիպի գործիքներն ի սկզբանե ընդհանրապես ստեղծված չեն ճարտարապետների համար , բայց լայն աշխարհայացք ունենալու շնորհիվ մենք կարողանում ենք նրանց դարձնել մերը : Այս մասը բաժանվում է 2 հիմնական մեթոդների ա . Գեներատիվ ՝ ալգորիթմներով ստեղծված դիզայն անելու համար նախատեսված ։ Եթե սիրում եք բարդ երկրաչափական ձևեր , բնությունից ոգեշնչված դիզայն կամ տեղեկատվության հիման վրա ստեղծագործել , generative ստեղծագործական մեթոդը ձեզ համար է , նման մեթոդով է ղեկավարվում McNeel Rhinoceros3D ծրագրի հավելված Grasshopper-ը , օրինակ , այստեղ ճարտարապետը ուղղակիորեն ազդեցություն չունի վերջնական արդյունքի վրա , նա թելադրում է օրենքները ձևի առաջացման և այն հայտնվում է տարբեր նրանց հիման վրա ։ Այստեղ է , որ համակարգիչները ամբողջովին նոր հնարավորություններ են ընձեռում ճարտարապետին , և նման գործիքներ օգտագործելիս անհրաժեշտ է ավանդականից տարբերվող մտածելակերպ որդեգրել ։ Rhinoceros3D-ն ի սկզբանե ստեղծվել է ոսկերիչների և զարդերի դիզայն անողների համար , իսկ հիմա օգտագործվում է աշխարհի ամենաբարձր դիրքերում գտնվող ճարտարապետական արվեստանոցներում ։ Ալգորիթմներով դիզայն անելու սահմանափակումներից ազատվելու համար արժե այնպիսի ծրագրեր օգտագործել , որոնք ավելի շատ են արտիստիկ ներըմբռնում պահանջում , քան պարամետրերից առաջացած ձևերը : Դա մեզ բերում է մասի երկրորդ մեթոդինՙ բ . Թվային արհեստ . նման մեթոդ թելադրող ծրագրերում ճարտարապետն ունի առավելագույն ազատություն , նման ծրագիր է Autodesk Maya-ն ։ Ի սկզբանե անիմատորների համար ստեղծված այս ծրագիրն իր տարբեր գործիքների շնորհիվ գրավել է անիմատորներից բացի տարբեր մասնագետների ուշադրությունը , օրինակ ՝ բժիշկները , Maya օգտագործելով , ավելի լավ են հասկանում մարդու արյան շրջանառությունը ։ Այստեղ հնարավոր է ամենատարբեր սիմուլացիաներն անել . մարդիկ ինչպես կշարժվեն քաղաքում , կտորները տվյալ կետերից կախելիս ի ՞ նչ ձև կստանան … Նման հնարավորությունների և գերհզոր մոդելավորման հրամանների շնորհիվ է , որ Zaha Hadid Architects-ը Maya է օգտագործում իրենց գործերի մեծամասնության կոնցեպտուալ փուլերում ։ Այս մեթոդը թելադրող մեկ այլ ծրագիր է Pixologic Zbrush-ը ։ Նախապես պերսոնաժներ ստեղծելու համար նախատեսված այս թվային քանդակագործության ծրագիրն արագորեն դարձավ նորաոճ ճարտարապետների ամենասիրած ծրագիրը ՝ իր ազատ ստեղծագործել թույլ տվող գործիքների շնորհիվ ։ Եթե սիրում եք մի քիչ ձեր ձեռքերը խառնել ձեր ստեղծագործական փուլում և անել այն , ինչ փչում է ձեր մտքին , Zbrush-ը շուտով կդառնա ձեր ամենամոտ ընկերներից մեկը : Դա նաև զարդերի դիզայն անողների կողմից է շատ սիրված ։
Վերջում անհրաժեշտ է հիշել , որ բոլոր մեթոդները հնարավոր է խառնել իրար , տարբեր ծրագրերից մյուսը հնարավոր է import / export-ով տեղափոխել երկրաչափությունը և ցանկացած միջավայրում անել այն , ինչը տվյալ ծրագիրը մնացածից լավ է անում : Նաև պետք է չմոռանալ , որ գերագույն նպատակն է լավ ճարտարապետություն անելը , այլ ոչ թե տվյալ ծրագրին տիրապետելը , բայց նաև կարևոր է իմանալ , որ ծրագիրը կօգնի ձեզ անելու այն ճարտարապետությունը , որ դուք ուզում եք անել և տիրապետել նրան , որովհետև միայն այն գործիքով կարելի է իսկապես ստեղծագործել , որին դուք բացարձակապես տիրապետում եք ։
Արեգ Քեշիշյան Գործադիր Տնօրեն
skillshoppage skillshopofficial