7
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ
ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԴԱՐՈՒՄ
Վաղ թե ուշ գոնե մեկ անգամ, եթե ոչ ավելի, թվայնացման դարի ճարտարապետը մտածել է այն մասին, թե իրեն հիմա ո ՞ ր համակարգչային ծրագիրն է պետք սովորել: Եթե դուք էլ եք այս պարզ, բայց բազմաթիվ պատասխաններ ուեցող հարցով տառապել, ապա պետք է իմանալ, որ պատասխանը տարբեր է բոլորի համար. դա կախված է շատ տարբեր հանգամանքներից, օրինակ ՝ մինչև հիմա ինչ ծրագիր գիտեք, ինչ տեսակի ճարտարապետություն կամ դիզայն եք ուզում ստեղծել, գործի ո ՞ ր մասն եք ուզում այդ ծրագրով կատարել ՝ կոնցեպտուալ մասը, թե փաստաթղթային, ներկայացման գործերը կատարելու համար է պետք, թե ալգորիթմներով դիզայն եք ցանկանում անել ։ Նախ պետք է համոզվել, որ չկա ծրագիր, որն ամեն ինչ անում է( դեռ), եթե կա էլ, ապա այն այնքան լավ չի անում, որքան մի ծրագիր, որն այդ գործի համար է ստեղծված ։ Պետք է մի բան էլ հստակ իմանալ և հիշել, որ ծրագիրը պարզապես գործիք է, և եթե անցյալում ճարտարապետը մտածում էր ՝ որ կարկինը գնի, հիմա ՝ որ ծրագիրն օգտագործի: Ծրագիրը երբեք ավելի շատ կամ ավելի քիչ ստեղծագործ չի դարձնում մեզ, այն մեզ դարձնում է միայն ավելի արագ և ավելի ճշգրիտ, երբեմն էլ օգնում է ավելի լավ որոշումներ անել ։ Քանի որ ծրագիր սովորելու հիմնական պատճառը անհրաժեշտությունն է, պետք է նշել որ շնչելուց և սիրելուց բացի կարիք ունի
1. ԿՈՆՑԵՊՏՈՒԱԼ ՆԱԽԱԳԾԵՐ ԱՆԵԼՈՒ ԳՈՐԾԻՔՆԵՐ Սրանք այն ծրագրերն են, որոնցում հեշտ է երկրաչափություն ստեղծվում, դժվար են աշխատանքային գծագրեր արտադրվում
Trimble SketchUp +-
● չափացանց հեշտ է սովորել
● բարդ ձևերի համար հարմար չէ
● ունի մեծ առցանց գրադարան ● հավելված է պահանջում պարզ բաներ անելու
● ուժեղագույն գրաֆիկայի գործիքներ ● աշխատանքային գծագրեր ստանալը շատ դժվար է:
● գերհզոր համակարգիչ չի պահանջվում
2. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՒԼԻ ԳՈՐԾԻՔՆԵՐ Այս անհրաժեշտությունը հեղափոխվել է BIM մեթոդներով աշխատող ծրագրերի շնորհիվ, որոնցից են Autodesk Revit-ը, Graphisoft Archicad-ը, Digital Project-ը, Nemetschek Vectorworks-ը և ուրիշներ: Բոլոր BIM ծրագրերին մասնագիտացված տիրապետումը պահանջում է ավելի շատ ժամանակ, քան մնացած տեսակի ծրագրերինը, նրանցից ամենազարգացածը Ֆրանկ Գեհրիի կողմից ստեղծված Digital Project-ն է, բայց որը եղածների միջից նաև ամենաթանկն ու ամենաանհասանելին է ։ Համեմատենք նրանցից երկուսը ՝ ստեղծված հասարակ մահկանացու ճարտարապետի համար ՝ Autodesk Revit-ն ու Graphisoft ArchiCAD-ը, չկա ոչինչ, որ մեկում հնարավոր է ստանալ, մյուսում ՝ ոչ, բայց ավելի հեշտ է մեկը մի գործում, քան մյուսը, պարզապես պետք է երկուսն էլ փորձել և տեսնել ՝ որն է ձեզ ավելի հարմար:
Autodesk Revit
Graphisoft ArchiCAD
● Բարդ և ոչ կանոնավոր ձևեր կարելի է ● դժվար կամ անհնար է ոչ կանոնավոր ձևեր ստանալ ստանալ պարամետրիկ գործիքների շնորհիվ առանց ուրիշ ծրագրեր օգտագործելու
● Ավելի երկար է տևում սովորելը խիստ ● Համեմատաբար հեշտ է տիրապետել օրենքների պատճառով
● Հասանելի ծրագրավորում և նոր գործիքների ● Ունի համեմատաբար ավելի մեծ գրադարան, բայց ստեղծում, նոր բան ավելացնելը դժվար է
● Համեմատաբար ավելի հեշտ է ճշգրիտ և ● Համեմատաբար ավելի դժվար է նույն ճշգրտության վստահելի մոդել ունենալը, խաբելու գործիքներ հասնելը քիչ ունենալու շնորհիվ