LAYOUT Febuary 2018 #11 | Page 14

Այն ամենը, ինչ դուք կարող եք գծել, մենք կարող ենք պատրաստել:

3

Այն ամենը, ինչ դուք կարող եք գծել, մենք կարող ենք պատրաստել:

Այս արտահայտություննը բազմիցս էինք լսել և որոշեցինք ստուգել, թե որքանով է այն համապատասխանում իրականությանը: Ցուցասրահ մտնելիս առաջին իսկ ուշադրություն գրավող դետալը պատից կախված, մոտ 3 մետր երկարություն ունեցող և ստորագրության տեսք ունեցող գրապահարանն է ։ Այն լիովին կրկնում է կազմակերպության տնօրենի ստորագրությունը ։ Պարզվեց ՝ վերջին տարիների ընթացքում ևս մի քանի ստորագորություն են պատրաստել, որոնցից մեկն անգամ վրացական է եղել և նախատեսված է եղել ոչ թե գրքերի, այլ գինիների համար ։
Հասցե: Վաղարշյան 19 հեռ: 099.018081 www. elwood. am
Էլվուդ կահույքի և դիզայնի սրահը զբաղվում է ինտերիերի դիզայնով, կահույքի դիզայնով, կոնստրուկցիայի մշակմամբ և արտադրությամբ: Արտադրությունը հագեցած է հաճախակի ավելացող եվրոպական հաստոցներով, սակայն գործի մի մասն արվում է արհեստավորների ձեռքերով. « դետալներ կան, որ միայն մեր տղաները կարող են պատրաստել, հաստոցներին մտածել դեռ չենք սովորեցրել »,- ծիծաղում են դիզայնի բաժնի աղջիկները: Թիմը բաղկացած է երիտասարդ դիզայներներից, ովքեր տալիս են հիմնական գաղափարները, և ավելի հասուն ու փորձառու մասնագետներից, ովքեր լուծում են բարդ կոնստրուկտիվ խնդիրներն ու իրականություն դարձնում անհնար թվացող նախագծերը: Օգտագործվում են շուկայում առկա բոլոր նյութերը ՝ փայտ, նրբատախտակ, ՄԴՖ, ԴՍՊ և այլն: Շպոնապատումն ու տարբեր տեխնիկաներով ներկումն ամենօրյա գործերի ցուցակում են: Էլվուդը համագործակցում է Էլլիպս ՋԻ ԷՅ-ի հետ, որն ունի մետաղական իրերի արտադրամաս հենց Էլվուդի կահույքի արտադրամասի հետ նույն տարածքում, ինչը հնարավորություն է տալիս կահույքի և ինտերիերի դիզայնի և կոնստուկցիայի մեջ օգտագործվող նույնիսկ ամենափոքր մետաղական դետալը մատչելի և արագ նախագծել և արտադրել: « Կան պատվիրատուներ, ովքեր հստակ գիտեն, թե ինչ է իրենց անհրաժեշտ և անգամ գալիս են արդեն պատրաստի գծագրերով կամ նկարներով: Սակայն պատվիրատուների մեծ մասը դիմում են մեզ ՝ առանց հստակ պատկերի: Դա աշխատանքի ամենահետաքրքիր մասն է ՝ լսել պատվիրատուի ցանկությունները, նախասիրություններն ու կարիքները և ունեցած տարածքի ու հնարավորությունների սահմանում գտնել, նախագծել ու առաջարկել ամենալավ տարբերակը »( մեջբերում դիզայնի բաժնի հետ զրույցից):
Էլվուդը համագործակցում է մի շարք ճարտարապետների և դիզայներների հետ: Ամենահետաքրքիր նախագծերը երևի թե տարբեր մասնագետների համագործակցության արդյունք են:
Լուսինե Դավթյան