09.
ՃԱՐՏԱՐԱNET
Քանի դեռ ստիպված մեր հանրային ժամանակը և կարողությունը վատնվում է պատմական ժառանգության պահպանման համար պայքարի, քաղաքաշինական արդարության( Վրեժ Հարությունյանից եմ լսել այս եզրը) խնդիրները լուծելու վրա, աշխարհում տեղի են ունենում ուշագրավ փոփոխություններ ։ Ամենահետաքրքիրն այն է, որ մենք էլ անմասն չենք այդ ընթացքից, սակայն չենք նկատում և չենք վերլուծում տեղի ունեցող երևույթները ։ Համացանցում պատահմամբ գտա Ուիլյամ Միտչելի( William J. Mitchell)՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Ճարտարախետության և նախագծման դպրոցի նախկին դեկանի « Me ++. The Cyborg Self and the Networked City »* գիրքը, որը նվիրված է ցանցերի զարգացման հետևանքով տարածություն հասկացության ձևափոխմանը ։ Ձեզ եմ ներկայացնում թարգմանված մի քանի փոքր հատված և հուսով եմ ՝ այս թեման կհետաքրքրի ընթերցողին և կդառնա քննարկումների առարկա ։ Ծրագրին ընդդեմ
Արսեն Կարապետյան d’ Արվեստանոց ճարտարապետ
Ճարտարապետական և քաղաքային տարածությունների վրա ներկայության անընդհատ ազդեցության հետևանքով նստակյացության և քոչվորության միջև հակադրությունը, որը քաղաքների մասին մեր պատկերացման հիմնաքարն էր, ենթարկվում է անտեսանելի, բայց լուրջ փոփոխությունների ։ Ձևավորվող թվային ժամանակաշրջանում շենքերին և ընդհանրապես քաղաքային միջավայրին պետք են ոչ թե ռեսուրսների կուտակման և օգտագործման վայրերի շուրջ կազմակերպված հատուկ տարածություններ, այլ ավելի