06. ԴԵՊՈ( Dépôt)
Դեպոն( Dépôt) հնարավորություն է քաղաքաշինական լուծումներով ազդել Հայաստանի ՏՏ ոլորտի վրա և խթանել նրա զարգացումը ։ Ժամանակակից օֆիսային տարածքներ, հանրային և մշակութային տարածքներ, որոնք մշակված են` հաշվի առնելով աշխատավայրերի կազմակերպման ամենաժամանակակից տենդենցները ինովացիաներով զբաղվող մարդկանց համար ։ Դեպոն միտում ունի թելադրելու աշխատանքային մշակույթի նոր ստանդարտ, որը յուրօրինակ է իր մասշտաբով, ամբողջականությամբ և բովանդակությամբ ։ Դեպոյում կլինեն տարբեր տեսակի օֆիսային տարածքներ, որոնք կտրուկ տարբերվելու են միմյանցից, բայց որակով, բովանդակությամբ և հարմարավետությամբ բոլորը համապատասխանելու են ստանդարտի բարձր նշաձողին ։ Խոշոր, արագ զարգացող կազմակերպությունները, տասը հոգանոց ստարտափը, ֆրիլանսերը կամ պարզապես էնտուզիաստները, բոլորը կկարողանան գտնել հարմար աշխատատեղ ։ Փոխառությունը և համագործակցությունը առանցքային գործոններ են բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են ինովացիաներով, այդ իսկ պատճառով Դեպոյի տարածքները այնպես են կազմակերպված, որպեսզի առավելագույնս խթանեն այդ գործընթացները ։ Դեպոն փակ համայնք չէ, այլ քաղաքային նախագիծ, որը Երևանի այլընտրանքային կենտրոն դառնալու միտում ունի ։