LAYOUT August 2017 #05 | Page 8

04.

Հարցազրույց ճարտարապետ Ջիան Լուկա Ջենտիլիի հետ

Համառոտ կենսագրություն
Ավարտելով Հռոմի Լա Սապիենզա համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը ՝ 3 տարի նույն համալսարանում դասավանդել է « Ճարտարապետական նախագծում » առարկան: 1997թ-ին տեղափոխվում է Կատանձարո ՝ դասավանդելու Կատանձարոյի Գեղարվեստի ակադեմիայում: 1998թ-ին հիմնում է GENTILI AND PART- NERS ինտերիերի դիզայնի ստուդիան ՝ զբաղվելով հյուրանոցների, ռեստորանների, գինետների, բարերի դիզայնով: 2011թ-ից դասավանդում է Հռոմի Գեղարվեստի ակադեմիայի « Դիզայնի » ֆակուլտետում:
- Պրոֆեսո ՛ ր, Ձեր հայրը ՝ Ադրիանո Ջենտիլին, ճարտարապետ է: Սա ինչ-որ չափով ազդե ՞ լ է Ձեր մասնագիտության ընտրության հարցում:
Այո, հայրս մեծ ազդեցություն է ունեցել իմ մասնագիտության ընտրության հարցում: Հաճախ էինք գնում շինարարական աշխատանքներին հետևելու: Զբաղված մարդ լինելով հանդերձ ՝ միշտ պատասխանում էր իմ բոլոր հարցերին ու շատ համբերատարորեն բացատրում ամեն ինչ:
- Դուք ծնվել եք 60-ականներին, երբ բոլոր ոլորտներում ռադիկալ փոփոխություններ էին տեղի ունենում, հատկապես ՝ դիզայնի ոլորտում: Ի ՞ նչ հիշողություններ ունեք այդ տարիներից:
Այո, 60-ականները « առասպելական » տարիներ էին: Սոցիալքաղաքական և մշակութային միջոցառումները անխուսափելիորեն ազդել և հիմնովին փոխել են արժեքները, ձգտումներն ու կյանքի ոճը: Հիշում եմ, որ ծնողներիս հետ գնում էինք հրապարակ հանրահավաքներին մասնակցելու, որտեղ ինձ թատրոնում էի զգում: Այդ տարիներին դիզայնում շատ խիստ ու պայծառ գույներ էին սկսվում նկատվել, ինչպես նաև սևն ու սպիտակը կամ օպտիկական
Bar Centrale- Piazza V. Veneto 41 San Felice Circeo, Իտալիա
խաբկանքները: Արդյունաբերական արտադրությունը իր « բումն » է ապրում հենց այս տարիներին: Փոխվում են բազկաթոռների ու բազմոցների ձևերը, օգտագործման նպատակները:
- Դուք ծնվել և մեծացել եք Հռոմում: Ի ՞ նչ եք մտածում այսօրվա Հռոմի մասին:
Հռոմում քաոս է այս պահին, չե ՞ ս կարծում: Քաոս է, քանի որ կարևոր բաներն արվում են առանց խորաթափանցության: Նրանք իրենց կոչում են մեծ, ուժեղ ճարտարապետներ, որպեսզի առաջարկներ կարողանան անել և մրցույթներ հաղթեն: Լավ կլիներ, որ ավելի հանգիստ նախագծեր անեին, քաղաքը լավ ճանաչեին, նրա պահանջները, խնդիրները, շրջակա միջավայրը, հնի ու նորի միաձուլումը, միացնեին ու զարգացնեին այն: Չնայած բոլոր խնդիրներին, որ ունենք այսօր, այն, ինչ շարունակում է հիացնել, Հռոմի կենտրոնն է ՝ պատմական հատվածը, որը պետք է շարունակենք պահել:
- Ո ՞ րն է ճարտարապետության և դիզայնի միավորվածության մասին
Da Enrico- Via Michele di Lando 28 / 36, Հռոմ, Իտալիա