03.
Ճարտարապետության և շինարարության
Հայաստանի ազգային համալսարանի
շրջանավարտները
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային
համալսարանի ուսանողները համալսարան ոտք դնելու առաջին իսկ
օրվանից գիտեն, որ 95-ամյա կենսագրություն ունեցող համալսարանի
պատիվն ու անունը բարձր պահելը սուրբ առաքելություն է: Եվ
յուրաքանչյուր տարեվերջին շրջանավարտ ուսանողների կարմիր
դիպլոմները,
գովասանքի արժանի նախագծերն ու հունիսյան
օդում ճոճվող գլխարկները վկայում են, որ մեր բակալավրներն ու
մագիստրոսները վաստակավոր ճարտարապետների, դիզայներների
ու շինարարների արժանի հետնորդներն են: Այս տարի իրենց հայրենի
կրթօջախին հրաժեշտ տվեցին ճարտարապետության ֆակուլտետի
117 բակալավր և 42 մագիստրոս՝ գերազանցության 44 դիպլոմով:
Դիզայնի ֆակուլտետը ավարտեցին 136 բակալավր և 13 մագիստրոս
գերազանցության 16 դիպլոմով: Հնչեցին շնորհավորական ու
գովասանքի խոսքեր, բարեմաղթանքեր և մեծ հույսեր, որ շատ
շուտով յուրաքանչյուր շրջանավարտ իր արժանի տեղը կգտնի իր
մասնագիտական ոլորտում:
Դիանա Պողոսյան