08.
Տուն Պարակասում
Տունը գտնվում է Պարակասի բնական արգելոցի
եզրին տեղակայված համատիրության կազմում։ Հենց
դրանով է պայմանավորված երկակի կապը տան և դրա
տեղանքի միջև. մի կողմից այն համատիրության հետ
մեկտեղ մարդու կողմից կերտված օազիս է՝ ստվերներով,
ջրով ու բուսականությամբ, մյուս կողմից՝ շրջապատված
է ընդարձակ անապատով։
Ճարտարապետական նախագիծը համադրում է այս
երկուսը մեկ կառույցի մեջ, որը բաղկացած է մեկը մյուսի
վրա տեղադրված երկու զանգված-մակարդակներից։
Վերին զանգվածը նախագծված է այնպես, որ առաջին
մակարդակի վերին հատվածն ազատ լինի՝ այդպիսով
տան երկրորդ հարկից ավելի լայն տեսադաշտ բացելով
դեպի անապատը և վերին զանգվածի դիրքի շնորհիվ
ապահովելով առաջին հարկում գտնվող պատշգամբի
ստվերըը։
Ըստ նախագծի՝ տան տարածքները ևս բաժանված
են երկու մասի։ Առաջին հարկում գտնվում են
հյուրասենյակը, ճաշասենյակը, լողավազանով բաց
պատշգամբը,
ծառայողական
տարածքներն
ու
ննջասենյակները, իսկ երկրորդ հարկում՝ տանտիրոջ
ննջասենյակը և զվարճանքի բազմանպատակային
օգտագործման տարածքը, որը կապակցված է վերին
հարկի բաց պատշգամբի հետ։