LAYOUT April 2017 #01 | Page 8

ՃՇՀԱՀ-ի համագործակցությունները արտասահմանյան համալսարանների հետ 03. Ճարտարապետության և շինարարութ- յան Հայաստանի ազգային համալսարանը ճարտարապետների, շինարարների ու դիզայներների անփոխարինելի դարբնոց է արդեն 95 տարի: Համալսարանը քայլում է ինչպես ժամանակի, այնպես էլ աշխարհի լավագույն համալսարանների հետ, ակտիվ մասնակցում է միջազգային մրցույթների, աշխատանքային օրերի, իրականացնում համատեղ նախագծեր ֆրանսիական, իտալական, իսպանական, գերմանական, ռուսա- կան, ամերիկյան, լեհական ու մի շարք այլ հայտնի ճարտարապետական դպրոցների ու համալսարանների հետ: Երկարամյա և բեղմնավոր համագոր- ծակցության կնիքն են կրում հատկապես Ճարտարապետության և շինարարության Հայաստանի համալսարանի և Ֆրանսիայի Կլերմոն Ֆերանի ու Սենտ Էտիենի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցների հետ աշխատանքային ու բարեկամական շփումները: Յուրաքանչյուր տարի իրականացվում են փոխադարձ այցեր, ուսանողների և դասախոսների փորձի փոխանակման ծրագրեր, համատեղ նախագծեր. ուսանողների բազմազգ լսարանին Հայաստան է ուղղորդում հայկական ճարտարապետության անգերա- զանցելի ժառանգությունը, այն բացահայտելու, նորովի մեկնաբանելու և դասեր քաղելու մեծ ցանկությունը: Անցյալ տարի համալսարանը մեծ պատրաստակամությամբ ընդունեց Ֆրանսիայի Կլերմոն Ֆերանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի դասախոս Իվոն Կոթիեին, Գերմանիայի Ռեգենսբուրգի համա- լսարանի դասախոս Անն Բիրին, Իսպանիայի Կորունիայի համա- լսարանի դասախոսներ Օսկար Ֆերնանդեսին, Կրիստոբալ Գոնսալեսին և մի խումբ ուսանողների: Այցի նպատակը՝ «Հրազդան» մարզադաշտի արդիականացման ու նորոգման նախագծեր մշակելն էր: Աշխատանքային հագեցած օրերի ավարտին համալսարանում հյուր- ընկալված ուսանողները մեծ լսարանի առջև ներկայացրեցին իրենց նախագծերը, որոնք արժանացան գովասանքների և համալսարանի ու ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանի կողմից դիպլոմների և հուշանվերների: