LAYOUT April 2017 #01 | Page 4

Ճարտարապետության շաբաթ Երևան միջազգային ամենամյա փառատոն 02. Ճարտարապետության շաբաթը ճարտարա- պետության և քաղաքաշինության ամենամյա միջազգային փառատոն է, որը 10 տարի է անցկացվում է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Այն ներկայացնում է ժամանակակից աշխարհի ճարտարապետության, քաղաքաշինության, լանդշաֆտի, քաղաքի վերածնման և զարգացման օրինակներով ամենավառ նախագծերը: Փառատոնը ներառում է դասախոսություններ, մասնագիտական գիտաժողով, քաղաքային զբոսանքներ, կինոդիտում ներ և այլ միջոցառում ներ: Գլ խավոր նպատակն է ստեղծել հարթակ ճարտարապետների և հասարակության միջև: Կազմակերպիչները ձգտում են ներկայացնել ճարտարապետությունը՝ որպես միավորող տարր տարբեր երկրների եւ մշակույթների միջև, առաջացնել բանավեճ ճարտարապետության եւ նրա ստեղծողների միջև: Նրանց աշխատանքն ավանդաբար կառուցվում է դեսպանատների, մշակութային ինստիտուտների և արտասահմանյան գործընկերների հետ: #AWY Փառատոնին աջակցում են ճարտարապետներ և ճարտարապետական արվեստանոցներ, քաղաքային և տարածքային նախագծողներ, կառուցապատողներ, ադմինիստրատիվ ներկա- յացուցիչներ, պատմամշակութային արժեքների մասնագետներ, ենթակառուցվածքների և տրանսպորտային մասնագետներ: