LAYOUT April 2017 #01 | Page 26

Գրադարանի շենքի վերականգնման և որոշակի փոփոխությունների արդյունքում վերակազմակերպվել է հանրային գրադարանի ինտերիերը , ինչպես նաև վերականգնվել է բազմագմբեթային տանիքը : Նախկինում բետոնե տանիքի փոխարեն տեղադրվել է թեթև և թափանցիկ , հրակայուն թաղանթ , որը ծածկում է ներքին բակը ՝ մեղմացնելով ցերեկային լույսը , և ստեղծում է կառավարվող մթնոլորտ : Շենքի վերականգնված հատվածում սև ապակու խորանարդերը հատկացված են ձեռագրերի համար , որոնք առանձնանում են իրենց մոնոլիտությամբ և հակադրության մեջ մտնում շրջակա միջավայրի հետ :