LAYOUT April 2017 #01 | Page 24

Բայազիթ հանրային գրադարանի վերականգնումը միահյուսել է հինն ու նորը:
Ստամբուլում պատմական Բայազիթ հանրային գրադարանի վերականգնման աշխատանքների նախագիծը, որն իր մեջ կրում է հնի պահպանումը և նորի ներմուծումը, ներառվել է Միս Վան Դեռ Ռոյի անվան 2017 թ.-ի մրցանակաբաշխության հավակնորդների կարճ ցուցակում: Համանուն հրապարակում գտնվող գրադարանի, որտեղ պահպանվում են հնատիպ գրքեր և ձեռագրեր, վերականգնման նախագիծն իրականացրել է Tabanlıoğlu Architects-ը:
Գրադարանը հիմ նվել է 1884 թ.: Այնտեղ առաջ գործում էին շարժական խոհանոց, քարվանսարայ, խոհանոց, դպրատուն, հիվանդանոց, մադրաս և համամ: Գրադարանը Ստամբուլ ի պահպանված ամենահին մզկիթի ՝ Բայազիթի կրթական համալ իրի մի մասն է, որը կառուցվել է 1506թ. Սուլ թան Բայազիթ II-ի կողմից:
Բայազիթ մզկիթի անմիջական հարևա նությամբ տեղակայված գրադարանը գտնվում է համանուն հրապարակի վրա: Թաղամասը, որին հարում է հանրային գրադարանը, հարուստ պատմություն ունի. այնտեղ են գտնվում նաև Բայազիթի դարպասների մոտի գրքերի հին շուկան( բուկինիստը) և Մեծ բազարի հիմ նական մուտքը: Գրադարանի դիմային ճակատի դիմաց մի հսկայական ծառ է աճում, որի ստվերի տակ գտնվող սրճարանում սուրճ էին մատուցում դեռ Օսմանյան կայսրության օրոք: