LAYOUT April 2017 #01 | Página 2

01. բացատրագիր 02. Ճարտարապետության շաբաթ Երևան միջազգային ամենամյա փառատոն 03. ՃՇՀԱՀ-ի համագործակցությունները արտասահմանյան համալսարանների հետ 04. Բայազիթ հանրային գրադարանի վերանորոգման նախագիծ 05. Հանգույց 06. «Տերտերյան» փառատոնային կենտրոնի ուսանողական նախագիծ 07. Ալվարո Սիզա, առանձնատներ 1954-2004 գրքից 08. Մեղվապահությանը աջակցող սարքերի և սարքավորում ների դիզայն առաջարկ 09. Արի Հաջյանի հետ զրույց 10. Խորհուրդներ նոր աշխատանքի դիմելու համար 01. բացատրագիր Ճարտարապետության շաբաթ Երևանը snkh ճարտարապետական արվեստանոցի հետ համագործակցության արդյունքում և ՃՇՀԱՀ-ի աջակցությամբ ներկայացնում է Layout zine-ը: Այն ամբողջովին ճարտարապետության և դիզայնի մասին է: Ամենամսյա հրատա- րակվող, անվճար, անկախ թուղթ, որը Ձեզ հնարավորություն կտա համառոտ տեղեկատվություն ստանալ, թե ինչ է կատարվում այս բնագավառում. հարցազրույցներ տեղացի եւ միջազգային ճարտարապետների հետ, մասնագիտական վերլուծություն, խորհուրդներ երիտասարդ ճարտարապետներին, մասնագի- տական տերմինների բացատրություն- ներ, գրքերի խորհուրդներ տարբեր ճարտարապետների կողմից, թափուր աշխատատեղերի և մրցույթների մասին տեղեկություններ, լավագույն ուսանողական նախագծերը ճարտարապետության եւ դիզայնի բաժիններից և շատ ավելին: Պատկերացրեք Ձեր մեկ բաժակ սուրճը մասնագիտական թերթի հետ միասին: Layout-ը բոլորին տալիս է նույն հնարավորությունները: Այն հարթակ է երիտա- սարդ ճարտարապետների և դիզայներների համար, որոնք կարող են ցույց տալ իրենց գոր- ծերը եւ մասնագետների հետ կիսվել իրենց փորձով ու գիտելիքներով: Այն հնարավորություն է տալիս հասարակությանը հասկանալ ճարտարապետությունը եւ ճարտարապետներին, գնահատել դիզայներների աշխատանքը եւ իմանալ, թե ինչպիսին պետք է լինի լավ հաճախորդը: Այսօր, որպես զարգացող երկիր, մենք սկսում ենք ավելի ու ավելի շատ մտածել մեր շրջակայքի մասին, ճարտարապետության եւ դիզայնի մասին, և մենք հայերեն մասնագիտական տեղեկատվական աղբյուրի անհապաղ կարիք ունենք: Համարի վրա աշխատել են՝ Տաթևիկ Զաքարյան, Վարդենի Վարդանյան, Աշոտ Սնխչյան, Արմինե Սնխչյան, Անահիտ Մինասյան Գրական խմբագիր՝ Գայանե Վերդյան