LAYOUT April 2017 #01 | Page 14

Գրադարանի շենքի վերականգնման և որոշակի փոփոխությունների արդյունքում վերակազմակերպվել է հանրային գրադարանի ինտերիերը, ինչպես նաև վերականգնվել է բազմագմբեթային տանիքը: Նախկինում բետոնե տանիքի փոխարեն տեղադրվել է թեթև և թափանցիկ, հրակայուն թաղանթ, որը ծածկում է ներքին բակը՝ մեղմացնելով ցերեկային լույսը, և ստեղծում է կառավարվող մթնոլորտ: Շենքի վերականգնված հատվածում սև ապակու խորանարդերը հատկացված են ձեռագրերի համար, որոնք առանձնանում են իրենց մոնոլիտությամբ և հակադրության մեջ մտնում շրջակա միջավայրի հետ: