LAYOUT April 2017 #01 | Page 10

Անհաշվելի են Երևանի և Սենտ Էտիենի ուսանողների համատեղ աշխատանքային օրերը, բազմաթիվ՝ նրանց երևակայության ու մտքի ծնունդ նախագծերը: Դասախոս- ներ Րաֆֆի Բեդրոսյանի և Անդրե Սոլնեի ղեկավարությամբ ՃՇՀԱՀ ժամանած ուսանողները հասցրել են ուսումնասիրել հայկական ճարտարապետության անգին նմուշները: Նմանօրինակ փոխգործակցությունն առավել լուրջ բնույթ ստացավ հատկապես Սենտ Էտիենի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի տնօրեն Ժակ Պորտի և նրա տիկնոջ՝ Երևանի համալսարան այցից հետո: Այցը բարեկամական էր, հեռանկարային և համագործակցության ոլորտներն ընդլայնող ու ամրացնող ստորագրությամբ կնքված: Վերջին տարիներին իրականացված փոխանա- կումներին մասնակցած 9 տասնյակից ավելի ուսանողների թիվը լուրջ հայտ է պայմանագրի ստորագրման համար: Հայտը առկա էր, բանավոր քննարկումներից հետո կնքված պայմանագիրը՝ նույնպես, որը ենթադրում էր կրթական երկու հաստատությունների միջև համագործակցություն՝ ճարտարապետության, քաղաքաշինության, դիզայնի, ինտերիերի ու ճարտարապետության ժառան- գության, դասախոսների և ուսանողների փոխանակման բնագավառներում: Պայմանագրի կետերի թելադրմամբ՝ նախատեսվում էր կրկնակի դիպլոմի հանձնում և համատեղ ատենախությունների պաշտպանություն, ինչպես նաև Բոլոնիայի գործընթացին ներգրավվելու հետ կապված բարեփոխումների իրականացում: ՃՇՀԱՀ ապրում է ստեղծագործական ակտիվ կյանքով: Նրա ձեռքբերումները, օտարազգի ուսանողներին հյուրընկալելն ու հյուրընկալվելը շարունակական են. այս տարի արդեն ՃՇՀԱՀ իրականացրել է նախագծեր և անցկացրել հայաստանյան ջերմ օրեր Սենտ Էտիենից ժամանած ուսանողների հետ: Հաջորդ այցը Կլերմոն Ֆերանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցից է: Եվ, ինչպես հանդիպումներից մեկի ժամանակ նշել է Սենտ Էտիենի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի դասախոս Անդրե Սոլնեն, աշխատանքային բեղմ նավոր օրեր անցկացնելուն չի կարող խանգարել նույնիսկ ուսանողների բազմազգ լ ինելու հանգամանքը. նրանց շփման միակ ընդհանուր լեզուն ճարտարապետությունն է: Դիանա Պողոսյան ՍԿԱՄԻԼՈՒՍ - (լատ. scamillus): 1. Դասական և նոր դասական ճարտարապետության մեջ շրիշակի տակի հարթ սալ։ 2. Դորիական խոյակի վզիկի և բնի կանելյուրների վերին մասում քարի բլոկի թեթև թեքություն։ Նույնը՝ կոնժե, պադուգա։ Արշավիր Խորենի Թորամանյան «Ճարտարապետական պատկերազարդ բառարան»