Մենք համացանցի և սոցիալական մեդիայի
սերունդ ենք: Ամեն օր մենք հսկայական ծավալ ի
տեսողական ինֆորմացիա ենք ստանում սքռոլ
անելով ֆեյսբուքը, ինստագրամը, փինտեռեսթը և
այլն: Ինչպե՞ս է դա ազդում ոլորտի վրա: Արդյո՞ք սա
օգտակար գործիք է ճարտարապետների համար ,
թե՞ չարիք է, որ ամեն ինչ միանման է դարձնում:
Երկուսն էլ: Իհարկե այս ամենը օգտակար է և մենք
չենք կարող պատկերացնել աշխատանքը առանց դրա:
Այնքա՜ն ոգեշնչում, տարբեր հարցերի պատասխաններ
կարող ես գտնել ու նոր բաներ բացահայտել
համացանցում: Դա հետազոտության և աշխատանքային
հաղորդակցման հրաշալի գործիք է:
Բայց այս ամենը հանգեցրել է վիզուալի հանդեպ
մոլուցքի, պատկերի գերակայությանը, երբ ամեն
ինչ ի վերջո մեմ է դառնում, և խոսքը միանման
լինելու մասին չէ: Սա թվային դարաշրջանի
անհանգստացնող շեղումն է, մնայունության պակասը,
մեր անկարողությունը կենտրոնանալ ինչ որ բանի
վրա տաս վայրկյանից ավել առանց սքռոլ անելու:
Դուք կարող եք զգալ հակադրությունը ճարտա-
րապետության՝
որպես
կառույց,
և
ճարտա-
րապետության՝
որպես
պատկերում:
Ճարտարա-
պետությունը անհնար է պատկերացնել առանց
պատկերների: Նախագծի համար բնական վիճակ է
իսկզբանե գոյություն ունենալ որպես պատկեր, որպես
հատակագիծ, գծագիր, իսկ որոշ նախագծեր գուցե
երբեք էլ չդառնան կառույց: Դա պարզապես պատկեր
չէ հանուն պատկերի, այլ տարածության բարդությունը,
որոշ տեկտոնիկ և կոնստրուկտիվ անորոշությունները,
ծավալի
և
դատարկության
երկրաչափությունը
լուծելու միջոց է: Միանշանակ ճարտարապետությունը
այսօր իր մեդիա հաջողության գագաթնակետին է:
Ճարտարապետները պետք է առերեսվեն նախագծի
ներկայացման մարտահրավերներին՝ խաղալով նկար
ստեղծելու կանոններով: