1.
Թատրոնի տեղում
#ուսանողական
Բալեալը գտնվում է Պորտուգալիայի հյուսիսարևմտյան
հատվածում, որտեղ նապոլեոնական հարձակումների
ժամանակ հիմնվել է Բալեալ ամրոցը: Այժմ այդ ամրոցից
մնացել են միայն մուտքային հատվածի ավերակները,
իսկ քամուց և Ատլանտիկ օվկիանոսի ալիքներից քարերը
ստացել են յուրօրինակ թեք խողովակաձև տեսք:
Տվյալ տարածքի համար հայտարարվել էր միջազգային
մրցույթ http://www.arkxsite.com/ - կողմից՝ “SITE THEATRE”
(Թատրոնի տեղում) անվանումով, թե՛ ուսանողների և թե՛
սկսնակ ճարտարապետների համար, որի հիմնական
պահանջն էր ստեղծել միջավայր, որի միջոցով շեշտվի
տարածքի առանձնահատկությունը, և որը կդառնա
հանդիսատեսին և դերասաններին միավորող կենտրոն:
Առաջադրանքը խիստ կոնցեպտուալ էր, քանի որ չէր
իրականացվելու: Հիմնականում հարկավոր էր ստանալ
հետաքրքիր բացօթյա ելույթների համար նախատեսված
տարածք և ունենալ սպասարկող անհրաժեշտ սենյակներ՝
սանհանգույցներ,
սրճարան,
հանդերձարաններ,
պահեստներ:
Շենքը աստիճանաբար թեք հարթակներով բարձրացող
ծավալ է, որի հիմնական նպատակն է ծառայել որպես
դիտահարթակ՝ տարբեր մակարդակներում ունենալով
դիտակետեր դեպի լողափ, Պենիշե հանգստավայր և
Ատլանտիկ օվկիանոս, որը մարդուն հնարավորություն
կտա ազատ շրջելու, նստելու, տարածքը ուսումնասիրելու
և հանգստանալու: Մուտքային հատվածը շեշտելու
համար նախատեսվում է տեղադրել առագաստներ, որոնք
կխորհրդանշեն Բալեալ տարածաշրջանի հիմնական
առանձնահատկությունը՝ սերֆինգ սպորտաձևը, և
կուղորդեն այցելուներին դեպի Բալեալ:
ՃՇՀԱՀ
Ֆակուլտետ՝ Ճարտարապետություն
Ուսանող՝ Նելլի Աղեկյան, 4-րդ կուրս
Ղեկավար՝ Աննա Ենգոյան