Քաղաքային լճի տարածով քայլելիս դուք պատահաբար տեսած կլինեք փայտե արկղ: Սակայն քչերը գիտեն այդ արկղի նշանակության մասին: Cafe # 2-ի նախաձեռնությամբ և ԴՀԿ-ի կամավորների օգնությամբ « Փոքրիկ Անվճար Գրադարաններ »-ը տեղադրեց իր 7-րդ գրադարանը Դիլիջանում: Այսուհետ ցանկացողները կարող են գիրք վերցնել, կարդալ, վերադարձնել, կամ իրենց գրքերից նվիրել գրադարանին:« Փոքրիկ Անվճար Գրադարաններ »-ի( www. littlefreelibrary. org) շարժումն արդեն իր վեցերորդ տարվա մեջ է և աշխարհում կա մոտավորապես 25,000 Փոքրիկ Անվճար Գրադարան ։
Համայնքային միջոցառումներ
Դիլիջանի Սուրբ Խաչ եկեղեցի
Յուրաքանչյուր չորեքշաբթի ժամը 16:30-ին Դիլիջանի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի է ունենում Աստվածաշնչյան սերտողության դասեր, իսկ յուրաքանչյուր կիրակի, ժամը 11:00-ին ՝ Սուրբ Պատարագ ։
Դիլիջանի համայնքային կենտրոն( ԴՀԿ)
Հուլիսի 19-ին( սկիզբը ՝ 12:00) եվ 20- ին( սկիզբը ՝ 11:00) Դիլիջանի համայնքային կենտրոնում տեղի կունենա « Քաղաքացի 2017 » կրթական ծրագիրը, որի նպատակն է ավագ դպրոցի աշակերտներին սովորեցնել քաղաքացիական ակտիվիզմի, ժողովրդավարության, մարզերի զարգացման ուղիների, տուրիզմի, ձեռներեցության և ստարտապների մասին ։
ԴՀԿ-ն ուրախ է տեղեկացնել, որ շատ շուտով կմեկնարկի հերթական ամառային ցերեկային ճամբարը 9-11 տարեկան երեխաների համար( հուլիսի17-ից 22-ը) եվ 12-14 տարեկանների համար( հուլիսի 31-ից օգոստոսի 5-ը)։ Արժեքը ՝ 21.000 դրամ ։ Շտապեք գրանցվել Դիլիջանի համայնքային կենտրոնում կամ զանգահարե’ ք 060700800( 331):
ԴՀԿ-ի կամավորները Դիլիջան քաղաքի կենտրոնում անցկկացնեն շախմատի առաջնություն հուլիսի 20-ին ժամը 13:00-ին ։ 8-40 տարեկան բոլոր ցանկացողները կարող են մասնակցել ։
Իմպուլս գործարանի տարածք( Շահումյան փողոց)
Հուլիսի 15-ին The One Events-ը և Sky Holding-ը Դիլիջան քաղաքի Իմպուլս գործարանի տարածքում կազմակերպում են Dilijan Music Fest 2017 բացօթյա երաժշտական փառատոնը: Միջոցառումը կազմակերպվում է « Scholae Mundi Հայաստան »-ի և Դիլիջանի Համայնքային կենտրոնի աջակցությամբ, ինֆորմացիոն գործընկեր Reservin Armenia ։
Café # 2
Հուլիսի 13-ին Café # 2-ը նշում է իր տարեդարձը ։ Տոնական միջոցառումը տեղի կունենա երեկոյան ժամը 19:30 ։
Հուլիս
Երկուշաբթի Երեքշաբթի Չորեքշաբթի Հինգշաբթի Ուրբաթ Շաբաթ Կիրակի
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
Աստվածաշնչի |
-Cafe # 2-ի |
-Ս. Պատարագ |
սերտողության դաս |
տարեդարձը |
-Dilijan Music Fest |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
Աստվածաշնչի սերտողության դաս |
-Շախմատի առաջնություն |
-Ս. Պատարագ |
-Քաղաքացի 2017 |
-Քաղաքացի
2017
|
24 |
25 |
26 |
27 |
28 |
29 |
30 |
Աստվածաշնչի |
-Ս. Պատարագ |
սերտողության |
դաս |
8 Գրե ՛ ք կամ զանգահարե ՛ ք « Կորիզի » թիմին ՝ lorem ipsum:: [ Date ]
Email: koriz. dcc @ gmail. com Phone: 060 700 800( 331) Երիտասարդական ծրագրին կարող եք աջակցել ՝ նվիրաբերելով100 դրամ