"Koriz" # 5 | Page 2

« Կորիզ » համայնքային ամսաթերթը Դիլիջանի համայնքային կենտրոնի կրթական եվ սոցիալական ծրագրերից մեկն է հանդիսանում , եվ տպագրվում է մի խումբ դիլիջանցի պատանիների նախաձեռնությամբ : Թերթը իրազեկում է այն բոլոր նորությունների , իրադարձությունների , միջոցառումների մասին , որոնք կատարվում են Դիլիջան քաղաքում և հարակից գյուղերում : Թերթը բարձրաձայնում է այն հայտնի և անհայտ մարդկանց մասին , որոնց գործունեությունը կարևոր տեղ է զբաղեցնում Դիլիջան համայնքի առօրյա կյանքում :
2016 թվականի աշխարհի տաս ամենաազդեցիկ կանանց ցուցակը ըստ Forbes-ի ՝
v Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գլխավորում է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակը արդեն տասերորդ անգամ ։ Նա նաեվ համարվում է աշխարհի երկրորդ ամենաազդեցիկ մարդը ՝ Վլադիմիր Պուտինից հետո ։ v Հիլարի Քլինթոնը ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի կինն է եվ եղել է 2016 թվականի նախագահական ընտրությունների Դեմոկրատական կուսակցության թեկնածու ։ v Ժանեթ Յելլեն ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի ( Միացյալ Նահանգների կենտրոնական բանկի ) խորհրդի առաջին կին նախագահն է ։ v Մելինդա Գեյթսը “ Microsoft ” ծրագրային ապահովման ընկերության նախագահ Բիլ Գեյթսի կինն է ։ Նա նաեվ « Bill & Melinda Gates » Հիմնադրամի համահիմնադիրն է եվ շուրջ 28 միլիարդ դոլար է հատկացրել ՝ ուղղված տարբեր բարեգործական միջոցառումների ։ v Մերի Բարան ցանկում զբաղեցնում է հինգերորդ տեղը ։ Նա General Motors ընկերության
գործադիր տնօրենն է ։ Ընկերությանը միացել է 18 տարեկանում ։ v Քրիստին Լեգարդը Արժույթի միջազգային հիմնադրամի ( IMF-ի ) տնօրենն է ։ Մինչև Միջազգային արժութային հիմնադրամում աշխատանքի անցնելը , Լեգարդը հաջողությամբ փաստաբանի կարիերա է կառուցել ԱՄՆ-ում և հասցրել էր աշխատել հարազատ Ֆրանսիայի ֆինանսների նախարար : v Շերիլ Սենդբերգը « Ֆեյսբուք » սոցիալական ցանցի գործառնությունների գլխավոր տնօրենն է : Նա ամուսնացած է , ունի 2 երեխա : Ի դեպ , նա նաև այն կանանցից է , որոնք կարողանում են հաջողությամբ համատեղել ընտանիքն ու կարիերան : v Սյուզան Վոյժիսկին You Tube-ի գործադիր տնօրենն է ։ Նա նաեվ եղել է Google-ի առաջին մարքեթինգ մենեջերը ։ v Մեգ Ուայթմենը Hewlett- Packard Enterprise կազմակերպության գլխավոր տնօրենն է ։ Եղել է նաեվ eBay ընկերության նախկին նախագահը ։ Իսկ 2010 թվականին առաջադրվել է որպես Կալիֆոռնիային նահանգապետի թեկնածու ։ v Աննա Պատրիսիա Բոտին` Santander բանկի նախագահն է ։ Նախկինում նա վարել է Santander-ի Միացյալ Թագավորության մասնաճյուղը ։
Դարեր շարունակ Դիլիջանն աչքի է ընկել նաև բարի համբավ վայելող կանանցով ։ Կարդացեք այստեղ ՝
v 1870 թ-ին ծնված Մարիամ Դոլուխանյան-Թումանյանը հայ մշակույթի պատմության մեջ հայտնի է որպես խոշոր հասարակական և մշակութային գործիչ ։ v 1893 թ-ին ծնված Սերիկ Դավթյանը հայտնի է որպես արվեստագետ-ազգագրագետ ։ Նա իր բազմակողմանի գործունեությամբ ճանաչում է ստացել նաև իբրև մանկավարժ , պետական ու հասարակական գործիչ ։ v 1904 թ-ին Դիլիջանում ծնված Ռոզա Գրիգորյանը համարվում է Հայաստանի Հանրապետւթյան վաստակավոր շինարար ։ Նրա կողմից իրականացված աշխատանքներից է Դիլիջան քաղաքի 1962-1980 թթ . գլխավոր հատակագիծը ։ Նաև ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Երևան քաղաքի գլխավոր պլանի կազմման գործում ։ v 1924 թ-ին ծնված Ամյան Անահիտը ( Ռոզա ) տարիներ շարունակ ծավալել է իրավաբանակ գործունեություն հայրենի Դիլիջանում , իսկ 1967 թ- ից դարձել է ՀՀ Գերագույն դատարանի կոլեգիայի անդամ ։
* Դիլիջանի համայնքային կենտրոնը ( ԴՀԿ ) հանդիսանում է IDeA Հիմնադրամի ՝ Դիլիջանի զարգացման ծրագրերից մեկը ։ Այն ստեղծվել է 2014 թվականին Դիլիջանի երիտասարդական կենտրոնի հիմքի վրա ՝ որպես հարթակ UWC Դիլիջանի ուսանողների և Դիլիջանի երիտասարդության համագործակցության համար : 2015 թվականի հունիսին ԴՀԿ-ն հանդես եկավ իր նոր ռազմավարությամբ ՝ խրախուսելու մասնագիտական զարգացումը ,
2 կրթական միջոցառումների անցկացումը և որպես հիմք ծառայելու lorem այնպիսի ipsum :: [ Date ] նախաձեռնությունների համար , որոնք համայնքը ներգրավում են նոր ու
լուսաբանող ծրագրերում : Կենտրոնը գտնվում է Դիլիջանի Ավագ դպրոցի տարածքում ։