"Koriz" # 1 | Page 3

Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը Դիլիջանի հոգևոր հովիվն է: Ծնվել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: Վեց տարի առաջ տեղափոխվել է Դիլիջան և այժմ Դիլիջան համայնքում ծավալում է հոգևոր գործունեություն: « Կորիզի » թիմը փորձեց պարզել հետաքրքիր մանրամասներ Տեր Շավարշի կյանքից ։
-Կարո ՞ ղ եք հիշել որևէ վառ դրվագ ձեր մանկությունից:-Ծնվել եմ Էջմիածնում, մանկությունս անցել է այնտեղ: Ամենահետաքրքիր ու ամենակարևոր օրը իմ կյանքում այն օրն էր, երբ առաջին անգամ գնացի եկեղեցի, այդ ժամանակ տասնչորս տարեկան էի: Ինձ շապիկ տվեցին, հետո տեղի հոգևորականից օրհնություն ստացա և անցա եկեղեցում ծառայության:
-Որտե ՞ ղ եք ստացել առաջին գիտելիքները:-Սկզբում հաճախել եմ մեր գյուղի Գրիբոյեդովի

Տերն է իմ առաջին խորհրդատուն

Հեղինակ ՝ Մարիանա Ղազարյան
միջնակարգ դպրոց, այնուհետև Էջմիածնի Ներսիսյան վարժարանը ավարտելուց հետո, ընդունվել եմ Սևանի Վազգենյան դպրանոց: Մեկ տարի էլ ուսանել եմ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, իսկ տասնչորս տարեկանից ծառայել եմ Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

“… այդ ժամանակ տասնչորս տարեկան էի …”

-Ինչպե ՞ ս որոշեցիք դառնալ հոգևորական:-Երբևէ չեմ մտածել հոգևորական դառնալու մասին, որովհետև երազել եմ լինել զինվորական, ծառայել հայրենիքիս, բայց ինչ-որ տարօրինակ բան պատահեց: Առաջին անգամ, երբ Աստվածաշունչը արևելահայերեն տպագրվեց, հայրս բերեց, կարդացի և ամեն ինչ միանգամից փոխվեց: Կարդալուց հետո ես հասկացա, որ պիտի դառնամ հոգևորական: Դա եղավ Աստծո կանչով և հրավերով:
-Որքա ՞ ն ժամանակ է, որ ապրում եք Դիլիջան քաղաքում:-Դիլիջանում եմ 2010 թվականի հուլիս ամսից: Դիլիջանը դարձել է իմ կյանքը ։ Հիմա օրս չեմ պատկերացնում առանց Դիլիջանի երեխաների, երիտասարդների, տատիկների, պապիկների: Իմ կյանքն ամբողջությամբ իրենցով է լցված: Անգամ ինձ թվում է այստեղ եմ ծնվել ու մեծացել:
-Ձեր կարծիքով, Դիլիջան համայնքի հոգևոր կյանքի զարգացմանն ու առաջընթացին նպաստող նախադրյալներ կա ՞ ն:-Նախադրյալներ շատ կան: Առաջինը եկեղեցու իսկական շենքի առկայությունն է, բայց դրանից զատ, մեզ համար շատ ավելի կարևոր է հոգևոր եկեղեցին ՝ մարդիկ: իսկ այժմ այնքան շատ են մարդիկ գալիս, մկրտվում, պսակվում, նաև թաղման արարողություններ են կատարվում: Ես ինքս արդեն նկատում եմ, որ մարդիկ իրենց գտնում են հոգևորի մեջ: Ինչ-որ պակաս էր, թերի էր, այսօր լրացված է:
3 lorem ipsum:: [ Date ]