KinoFan 2016 | Page 92

Brothers( 2009) 7.1
The Road Within( 2014) 7.1
Exam( 2009) 6.9
Brothers( 2009) 7.1
http:// www. imdb. com / title / tt0765010
MANUKYAN MARY
Brothers / Братья / Եղբայրներ Լավ ֆիլմ, հոյակապ դրամա, շատ ազդեցիկ ու գեղեցիկ կադրեր, լավ երաժշտություն, գերազանց դերասանական խաղ ՝ մեգազգացմունքային, գեղեցկուհի Փորթմանը, Մագուայրը զարմացրեց, տպավորեց, բայց չհուզեց, Ջիլլենհոլը, ինչպես միշտ, թույն էր: Իհարկե արժի նայել:“ Only the dead have seen the end of war”. I have seen the end of war. The question is, can I live again?
The Road Within( 2014) 7.1
http:// www. imdb. com / title / tt2962876
MANUSHAK MIKAYELYAN
# SecretSummerSanta Անսահման շնորհակալ եմ իմ Գաղտնի Սանտային` այս ֆիլմը ընտրելու համար: Իմ սիրած ժանրերից մեկն է` ընկերություն, ճանապարհորդություն, արկածներ, ծիծաղ... Երեք հետաքրքիր կերպարի մասին է, ովքեր հանդիպում են բուժկենտրոնում ու փախնում միասին դեպի օվկիանոս( հիմա կասեք Knocking on Heaven’ s Door, բայց չէ, լրիվ ուրիշ տրամադրություն է այստեղ): Այն ֆիլմերից է, որը նայելիս նախ ամբողջ ժամանակ ժպտում ես, միայն չեմ ժպտացել այն ժամանակ, երբ ծիծաղում էի, քանի որ շատ լավ հումոր է պարունակում, այն ֆիլմերից է, որ վերջանում է, արդեն տիտրերն են գնում, բայց դեռ ժպտում ես, ու չի հասնում, որ վերջացել ա, էն որ լավ գինի ես խմում ու հաճելի համ է մնում բերանումդ կուլ տալուց նույնիսկ որոշ ժամանակ անց... գեղեցիկ տեսարաններ, շատ տաղանդավոր դերասաններ( էն որ վախենում էի ինչ որ դեմքի արտահայտություն բաց թողնել...), հաճելի տրամադրություն է ստեղծում ու ուզում ես ավտո նստես մի տեղ գնաս ընկերներով... Ու ամենա իմ սիրած թեմաներից մեկը` ինչպես են մարդիկ իրար փոխում, երբ ժամանակ են անցկացնում միասին... քանի որ ֆիլմը հասարակ մարդկանց մասին չէր, այլ խնդիրներով երիտասարդների( տղաներից մեկը Tourette syndrome ունի, մյուսը` մաքրության վրա տարած, աղջիկը` անորեքսիա) ավելի հետաքրքիր էր, թե ինչպես կկապվեն իրար ու ինչպես կբուժեն( կօգնեն) իրար, ու տեմպը շատ ճիշտ էր ընտրված իրենց փոփոխությունների, հերոսի զարգացման ու ֆիլմը նայողին ցտեսություն ասելը... նույնիսկ սիրահարվել կար, ինչը չէի սպասում, բայց հաճելի բոնուս էր: Բոլորին խորհուրդ կտայի, հրաշալի տրամադրությունը ապավոհհված է!:) հահա P. S. Սանտա ջան, շատ շնորհակալություն!!! # thanksmysecretsummersanta
Exam( 2009) 6.9
http:// www. imdb. com / title / tt1258197
MANUSHAK MIKAYELYAN
Շատ եմ զարմացած այս ֆիլմի վրա: Կարծում էի հերթական դաժան թրիլլերն է լինելու, մի սենյակում իրար մորթող մարդկանց մասին, բայց շատ հաճելիորեն զարմացրեց ինձ: Նախ ասեմ, որ հաստատ ցածրաբյուջե ֆիլմ է, ոչ մի հայտնի դերասան չկա, բայց ՇԱՏ հետաքրքրիր սկսվում, զարգանում ու վերջանում է: Ամեն վայրկյան լարված եմ եղել:
92