KinoFan 2016 | Page 87

Captain America: Civil War( 2016) 7.9
Colonia( 2015) 7.1
Primer( 2004) 7
Captain America: Civil War( 2016) 7.9
http:// www. imdb. com / title / tt3498820
MAD HAB
Իրականում երբեք առանձնապես Մարվելի ֆանատ չեմ եղել: Ֆիլմերը, հա, նայել եմ հիմնականում, բայց որ ասեմ անհանգիստ սպասել եմ իրանց, կամ նայելուց հետո խիստ տպավրոված եմ եղել ՝ չէ: Բայց էս մեկն ուրիշ էր: Իսկապես որ, Մարվելի լավագույն ֆիլմը so far. Սկզբում մի քիչ շատա անտեղի փիլիսոփայությունը, հետո քեզ սկսվումա թվալ թե նենց կարգին Բոնդ ես նայում: Էն ինչ եղավ վերջում, փոխեց ֆիլմի ամբողջ իմաստը ՝ քաղաքական ընտրության ոլորտից հարցը տանելով մարդկային հույզերի ու թուլությունների ոլորտ: Ճիշտա էպիզոդիկ էր, բայց շատ լավն էր spiderman-ը: Մի խոսքով # captainamericacivilwar, # madhab 8 / 10
Colonia( 2015) 7.1
http:// www. imdb. com / title / tt4005402
MAD HAB
1. Եթե ասենք չի կարելի չսիրել Էմա Սթոունին, նաև չի կարելի սիրել Էմմա Վաթսոնին: Վռոդի երկուսն էլ Էմմա են... 2, Ընդհանրապես լավ ֆիլմի չափանիշներից մեկն էլ էնա, որ քեզ ստիպումա գուգլ անել, ինչ որ նոր հետաքրքիր բան պարզել: Էտ տեսակետից կինոն իրա ուզածին հասավ ՝ բավական հետաքքրիր պատմություն կա կապված Կոլոնիա Դիգնիդադի հետ: Բայց կարելիա Վիկիպեիայում հոդվածը կարդալ ՝ ու էլ չնայել: 3. Ոնց որ թե խոստանում էր դրամա, տրիլլեր բան ման, բայց արդյունքում ստացանք բավական մռայլ ռոմ-կոմ: # madhab, # colonia, # 6 / 10
Primer( 2004) 7
http:// www. imdb. com / title / tt0390384
MAD HAB
Ֆիլմի մասին ՝( դե բա էլ ինչ): Դերասանական խաղի մասին ասելու բան չկա ՝ դերասաններից ոչ մեկը իմ հասկանալով պրոֆեսիոնալ չէր: Խաղալու առանձնակի բան էլ չկար, ոչ առանձնակի էմոցիաներ, ոչ էլ պետք էր ինչ-որ բանում համոզել: Սպեց-Էֆֆեկտներ ՝ Ինչ սպեցէֆեկտ մի կինոյում, որի բյուջեն $ 7,800 եղել: Չկային, ու պետք էլ չէր էս կինոյին: Սցենար ՝ մահացու: Իմ տեսած time travel ֆիլմերից ու կարդացած գրքերից երևի ամենա խառն էր: Ֆիլմի առաջին 20 րոպեն մի կերպ դիմանալուց հետո, կինոն նայել եմ թուղթ ու գրիչով ՝ դիագրամաններ նկարելով, պաուզա տալով ու փորձելով հասկանալ թե վերջը ով ով էր:“ Box in the Box” կոնցեպտը լրիվ այլմոլորակային էր: Սակայն, եթե Նոլանը իրա“ Dream in the Dream” էպիզոդից հետո պիտի բացատրեր թե ինչ նկատի ուներ, ստեղ հիմնական պատմությունը թողնվածա կադրերից դուրս ՝ փազզլը հավաքել իմի բերելը ահագին դժվարա, նամանավանդ որ քարերի մեծ մասը չկա: Գիտական ֆանտաստիկայի ամենադասական դրսևորումներից է ՝ այսինքն ոչ թե դիտողին տերմինակոխ են անում գիտական ոչինչ չասող տերմիններով, այլ մարդուն դնում են ֆանտաստիկ իրավիճակում ՝ ու փորձում հասկանալ թե ինչ կանի: Շեյն Կարութ ՝ ռեժիսեր, գլխավոր դերասան ու լիքը տենց բաներ: Առավել քան հայտնիյա որպես The girlfriend experience-ի կոմպոզիտոր:) Միայն Ժանրի իրական սիրահարների համար, մյուսներդ 15 րոպե չեք դիմանա: # Primer, # madhab, # 9 / 10
87