The Purge: Election Year( 2016) 6
The Hollow Crown( TV Series 2012 –) 8.5
Game of Thrones( TV Series 2011 –) 9.5
The Purge: Election Year( 2016) 6
http:// www. imdb. com / title / tt4094724
MAD HAB
ԼԱվն էր, բացարձակ չհիասաթափցրեց: Ավելի թույլ էր քան երկրորդը, որովհետև երկրորդը մարդկայնության հաղթանական էր բոլոր ուղղություններով: Երրորդում փորձում էին նույն գիծը տանել, մի քիչ ավելի պաթոսով, բայց մեկա հավեսն էր: Խորհուրդ եմ տալիս նայել, ու եթե առաջին երկու մասը չեք նայել, անպայման նայեք: # madhab # thepurge3, 7 / 10
The Hollow Crown( TV Series 2012 –) 8.5
http:// www. imdb. com / title / tt2262456
MAD HAB
Շատ շատ շատ հաջողված մինի-սերիալ հիմնված Շեքսպիրի հանրահայտ տետրալոգիայի վրա, որը ծածկումա Վարդերի Պատերազմը համարյա ամբողջությամբ: Այսինքն սրան սերիալ անվանելն էլ էնքան էլ ճիշտ չի ՝ ամեն սերիան մի կինոյա,“ հիման” վրա էլ դժվարա ասել ՝ ամբողջովին Շեքսպիրա: Մի խոսքով շաաաաատ սիրուն ու խորը պատմություն, որն իրա մեջ ունի ամեն ինչ, սեր, պայքար իշխանության համար( պատկերացնում եք, դեռ 500 տարի առաջ ինչ-որ մեկը ինչ որ բանա գրել“ իշխանության համար պայքարի մասին”, ա ~ յ քեզ հրաշք), ատելություն, նախանձ, քաջություն ու առաքինություն: Թոմ Հիդըլսթոնի խաղն աննկարագրելիա, չէ լուրջ, ասենք ինչ Night Manager: Բեզալաբեռնի Հալին բերեց հասցրեց ու սարքեց Հենրի V, ով վերջում հաղթեց Այզենկուրը( Աթոռակռվի ֆանատները երևի արդեն Այզենկուրի մասին մի քիչ լսած կլինեն, բայց մեկը մյուսի հետ կապ չունի): Մի խոսքով ՝ չնայել չի կարելի, արգելվածա, հանցանքա Հ. Գ. Ստեղ ամենամոոտիկ ինցեստը կուզենների միջևա, սորրի # madhab, # hollowcrown, 9 / 10
Game of Thrones( TV Series 2011 –) 9.5
http:// www. imdb. com / title / tt0944947
MAD HAB
Չէ լուրջ, ասենք really, դուք բոլորովդ էսքան հիացած եք մի բանով, որն անընդհատ գովաբանում ու արդարացնումա հայրասպանություն, մայրասպանություն, քույրասպանություն, սեփական զավակի սպանություն, ինցեստ, հոմոսեքսուալիզմ, պեդոֆիլիա ու մարդակերություն: Հիասքանչա
81