KinoFan 2016 | Page 74

On the Job( 2013) 7
The Accountant( 2016) 7.4
Lucifer( TV Series 2015 –) 8.3
On the Job( 2013) 7
http:// www. imdb. com / title / tt2717558
MAD HAB
երկար էր որ էս ֆիլմը ուզում էի նայեի: Վերջը գտա ՝ անգլերեն սուբերով: Ու լավն էր: Ուրեմն կա հանցավոր խմբավորում, որը բանտից մարդկանց հանումա դուրս, սրանք մարդ են սպանում, հետո էլի հետ գալիս բանտ: Ամեն ինչ տիպ-տոպա, էս մարդկանց բռնելն համարյա անհնարա ՝ իրանք ունեն երկաթ-բետոնյա ալիբի, բանտում էին: Սցենարը եթե նայենք յեսիմ ինչ չի ՝ կոռուպցիա, մարդիկ, ազնիվ ու ամեն-ինչի պատրաստ, թույլ ու ուժեղ, դավաճանություն և այլն: Հետաքրքիրը Ֆիլիպիններն են, իրանց կյանքը, պեյզաժները, մոտեցումները, քաղաքը, բանտը, փողոցները: Այսինքն եթե ուրիշ մշակույթը հետարքիրա ՝ նայեք: # onthejob, # madhab, 7 / 10
The Accountant( 2016) 7.4
http:// www. imdb. com / title / tt2140479
MAD HAB
The Accountant aka Расплата aka Հաշվեհարդար Բավական լավ էր ստացվել: Ֆիլմը պատմումա մի երիտասարդ, համեստ ու շատ կատաղած հաշվեհարդարի մասին: Մեր հաշվեհարդարը համեստա որովհետև աուտիզմ ունի ու կատաղածա որովհետև փոքր ժամանակ կառատեիա գնացել: Հերոսը աշխարհի ամենավտանգավոր մարդկանց / խմբավորումների հաշվեհարդարություննա անում: Բայց ֆիլմը հաշվեհարդարների հետաքրքիր կյանքի ու դժվար մասնագիտության մասին չի: Եթե silver linings playbook-ը ասում էր, որ bipolar disorder ունեցող մարդիկ կարող են լինել հասարակության լիիրավ անդամ, էստեղ նույննա արվում աուտիզմով հիվանդների համար, ինչը իրա մոտ բավական լավա ստացվումա: Ֆիլմում կան դրվագներ, երբ անընդհատ պետքա գլխի ընկնես ինչի մասինա խոսքը: Բայց ռեժիսյերները հավես / ժամանակ չեն ունեցել նենց անել, որ մենք ինքներս ամնե ինչ գլխի ընկնենք, նպատակն էտ էլ չէր, այլ վերջում ուղղղակի ամեն ինչ մեծածախով բացահայտում են, մենակ էտ չդզեց: Ընդհանուր առմամբ լավ կինոյա, արժի նայել: # thehashvehardar, # madhab, 7 / 10
Lucifer( TV Series 2015 –) 8.3
http:// www. imdb. com / title / tt4052886
MAD HAB
Lucifer, առաջին սեզոնի վերջին սերիայի վերջին նախադասությունը սարքումա Lucifer-ի երկրորդ սեզոնն ամենասպասվածը մնացած բոլորից!!!
74