KinoFan 2016 | Page 70

Arrival( 2016) 8.1
Hamlet( TV Movie 2009) 8.3
Anthropoid( 2016) 7.2
Arrival( 2016) 8.1
http:// www. imdb. com / title / tt2543164
LUSINE VARDANYAN
Arrival Շատ լավ ֆիլմ ։ Վաղուց կինոթատրոնում սենց կլանված հավեսով ֆանտաստիկա չէի նայել ։ Սյուժեն հանգիստ միապաղաղ առաջ ա գնում, գրեթե առանց երաժշտության, որն ինձ դզել էր.. հետո էն պահին, որ մտածում ես, միակ տրանաբանական ավարտը պատերազմն ա լինելու.. մի նենց անսպասելի հայտնագործություն ա կատարվում, որ սաղ պատմությունը ՛ գլխիվայր շրջվում ա.. ու մի լացացնող ավարտ ա, հետ ես գալիս որոշ կադրերի, սիրտդ մղկտում ա.. մի միլլիոն տոկոս արժե նայել.. Հ. Գ մինիմալիստական սաունդտրեկի համար, մի առանձին մեծ մերսի ։
Hamlet( TV Movie 2009) 8.3
http:// www. imdb. com / title / tt1449175
LUSINE VARDANYAN
The Legendary“ Hamlet” TV movie 2009 էկել եմ ասեմ, որ Համլետն եմ նայել.. Դոկտոր Հուով ու էն քաչալ դյդադյայով, ինչպես աղջիկս ասեց: Բայց մնացածն ասեցին` էդ ովքեր են? Բոլոր դերասանները լավն էին, Պոլոնիուսն ու Օֆելիան շաատ լավն էին, ընտիրագույն: Ամուսինս ասեց Համլետը մի քիչ շատ էր հիստերիկ: Զարմանալու չի, որ Թենանթին կրիտիկները լացելու աստիճան քլնգել են..:( բայց ինձ թվում ա էդ մենակ Թենանթի մեղքը չէր. ռեժիսորական աշխատանքը մի տեսակ հում եր, խակ, ինչ որ մի կարևոր բան չէր հերիքում.. Անձամբ ինձ չդզեց որ Ռոզենկրատցն ու Գիլդենստերնը չէին փոխվում տեղերով: Էդ գիծը համարյա հանել էին բեմադրությունից.. ու լրիվ էն մոմենտները` նամակների փոխելու.. դրանք էլ չկային.. Օպերատորական աշխատանքը, այսպես ասած զադումկան լավն էր, մենակ դրա համար արդեն արժե նայել: ՈՒ հեռուստաբեմադրության համար, շատ լավ էր: Խորհուրդ եմ տալիս, մի միլլիոն տոկոս!!!
Anthropoid( 2016) 7.2
http:// www. imdb. com / title / tt4190530
MAD HAB
Բավական հետաքրքիր պատմություն, Երրորդ Ռեյխի թիվ 3-ի ՝ Ռեյնհարդ Հեյդրիխի սպանության մասին: Ֆիլմը հիմնվածա իրական դեպքերի վրա, նույնիսկ ամենամանրուքներում կրկնումա էն, ինչ որ իրականում տեղիա ունեցել: Մի խոսքով պատմական դրամա ։ Բավական լավ էր ստացվել, նույնիսկ էն կանաչ սոխը( այո, այո Փիքի Բլայնդերսի Քիլիան Մըրֆին) չկարացավ ֆիլմը փչացներ, չնայած ի սրտե փորձում էր ։ Խորհուրդա տրվում բոլոր պատմական ֆիլմեր սիրողներին ։ # anthropoid, # madhab, 7 / 10
70