The Great Dictator( 1940) 8.5
Festen( 1998) 8.1
The Great Dictator( 1940) 8.5
http:// www. imdb. com / title / tt0032553
LEVON IBRANYAN
# TheGreatDictator Շատ վախենալու առաքելություն է Չապլինի ֆիլմի մասին ինչ որ բան ասելը ։ Բայց չասել էլ չի լինի ։ Չապլինը հսկա էր ։ Չապլինը նաև ճիշտ էր օգտագործում իր ուժը ։ Ինքը իրա ձևով էր պայքարում աշխարհում առկա անարդարության դեմ ։ Ու թեև ֆիլմը թվում է շատ թեթև, ու մի տեսակ ջրիկ է մոտենում հոլոքոսթին, պետք է արդարացնել Չապլինին, քանի որ նկարահանման ժամանակ դեռևս ոչ ոք չի էլ ենթադրել նացիստների և հատկապես գլխավոր բեղավորի իրական դաժանությունը ։ Հետագայում Չապլինը խոստովանեց, որ եթե իմանար, ամեն ինչն այլ կերպ կաներ ։ Կա նաև կարծիք, որ վերջին տեսարանը հետագայում է ավելացրել ՝ տպավորված լինելով իրենց ականջին արդեն հասնող նոր ու սև լուրերից ։ Շատ ուժեղ հեգնանքից բացի ֆիլմում առկա է նաև Չապլինյան դասական հումորը ։ Իսկ ընտիր դերասանները կարողացել են լրացնել Չարլզի կերպարը ։ Մի խոսքով ՝ Չարլի Չապլին... # ibranyan
Festen( 1998) 8.1
http:// www. imdb. com / title / tt0154420
LEVON IBRANYAN
# TheCelebration Վինթերբերգի առաջին Դոգմեն է( Դոգմե ուղղության մասին չեմ ուզում այստեղ գրել ։ Միայն ասեմ, որ այս ուղղության թերևս ամենահայտնի ռեժիսյորները հենց Թոմաս Վինթերբերգն է և մեծն Լարս Ֆոն Թրիերը): Ռեժիսյորը կարողացել է Դոգմե ոճով արտակարգ որակյալ արտադրանք ստանալ ։ Եթե ուշադիր դիտեք ֆիլմը, նկատեք բոլոր մանրուքները, անպայման իմ նման հիացած կլինեք ։ Դերասանական փայլուն խաղ ։ Իսկ այ Սխսյուժեն իմ կարծիքով երկրորդ ու նույնիսկ երրորդ պլան է մղվում ։ Կարծում եմ ՝ այն բավականին միջին է ։ Այո ՛, շոկային, բայց միջին ։ Շոկային մեզ համար, ոչ այնքան շոկային ՝ դանիացիների ։ ՍՓՈՅԼ Մեկը մի անգամ զանգում է ռադիո և պատմում իրական պատմություն իր և խորթ հոր մասին ։ Պատմությունը սիրուններից չէ և ենթադրում էր մանկապղծություն ։ Հենց էդ պատմության վրա հիմնված ֆիլմ է ։ Տարիներ անց այդ պատմության հեղինակը խոստովանում է, որ հորինել է այն, սակայն պատմությունն իրական է եղել ։ Նա այն լսել է ինչ որ միանձնուհուց ։ Ամեն դեպքում ֆիլմն արդեն նկարված էր ։;) Այս ոճը և սյուժեն ոչ բոլորին դուր կգան ։ Բայց որ լավ ֆիլմ է ու շատ լավ ռեժիսյորի կողմից, փաստ է ։ 8 / 10 # ibranyan
64