Bridge of Spies( 2015) 7.6
Nanny McPhee( 2005) 6.6
Trumbo( 2015) 7.5
Bridge of Spies( 2015) 7.6
http:// www. imdb. com / title / tt3682448
LEVON IBRANYAN
# BridgeOfSpies Նորմալ կինո էր ։ Մենակ մի դիտարկում. փորձեք հիմա լրիվ օբյեկտիվորեն հիշել Հենքսի մի քանի դերեր ։ Համեմատեք ու կիսվեք, թե ինչո ՞ վ ա տարբերվում Հենքսի խաղը էս ֆիլմում ասենք“ Catch me if you can”,“ Da Vinci Code”,“ Angels and demons”,“ Saving private ryan”,“ green mile” և այլ էլի նման ֆիլմերում իրա դերերից ։ Չուվակը մի հատ շաբլոն կերպար ա ստեղծել, չի էլ խաղում նորմալ ու միլլիոններ ա ծեփում ։ Մարդ, որի ամենահայտնի դերը Ֆորեսթն ա ՝ դեբիլի դեր, որը էլի ինքը եսիմ ինչ չի խաղում... պատմությունն ա լավը ։ Վստահ, եթե Թոմի տեղը լիներ մեկ այլ ավելի էմոցիոնալ լավ կերպար ստեղծող դերասան, ֆիլմը հաստատ կշահեր ։ # ibranyan
Nanny McPhee( 2005) 6.6
http:// www. imdb. com / title / tt0396752
LEVON IBRANYAN
# NannyMcPhee Դժվար է բացատրություն տալ, թե ինչու ՞ ենք մենք դիտում նման ֆիլմեր ։ Ես հիմնականում էս տիպի ֆիլմեր չեմ պատրաստվում դիտել, այլ ավելի շատ պատահական է ստացվում ՝ որևէ ալիքով են ցույց տալիս ։ Բայց դրա հետ մեկտեղ, երբ նման ֆիլմ ես բռնացնում, արդեն պոկվելը դժվար է ։ Սրա նման ֆիլմերն ինձ մանկությունս են հիշեցնում ։ Կիրակի առավոտ, բոլոր տնեցիները տանն են, խոհանոցից ներս է գալիս հացով ձվածեղի բույրը... մմմմմ Էս նույն միջավայրում ինչքա ՜ ն բարի ֆիլմեր ենք նայել ՝ 3 հրացանակիրները, 15 ամյա նավապետը, Մերի Պոպպինս.... Երբեմն պետք են գալիս նման ֆիլմերը ։ Երբեմն պետք է գալիս հեքիաթը... Ահավոր լավ որակի կիսահեքիաթ ու շատ բարի ֆիլմ է ։ Անպայման դիտեք ։ # ibranyan
Trumbo( 2015) 7.5
http:// www. imdb. com / title / tt3203606
LEVON IBRANYAN
# Trumbo Նույնիսկ լավը թվացող գրեթե բոլոր հասարակություններում վախը դեպի այլը միշտ եղել է ու կմնա ։ Մարդկանց մեծ խումբը միշտ էլ ճնշելու է ավելի փոքր խմբերին ։ Դու կարող ես լինել անսահման տաղանդավոր, բայց կենթարկվես ժամանակակից օստրակիզմի, քանի որ ոտք ես դնում անհայտ կամ նոր աշխարհ ։ Չէ, Քրենսթոնի հերոսը գեյ չի, սև չի, մեքսիկացի կամ մուսուլման չի.... ավելի վախենալու բան ա ՝ կոմունիստ ։ Սովետի հանդեպ ունեցած վախը բերեց նրան, որ մարդիկ, ովքեր կոմունիստական հայացքներ ունեին, դարձան պետության թշնամիներ ։ Ու ոչ միայն զրկվեցին կյանքի բարիքներից, այլև ոմանք հայտնվեցին բանտում ։ Քրենսթոնի հանճարեղ լինելը չեմ էլ ուզում քննարկել ։ # ibranyan
57