KinoFan 2016 | Page 49

The Last Witch Hunter( 2015) 6
Big Hero 6( 2014) 7.9
Creed( 2015) 7.7
The Last Witch Hunter( 2015) 6
http:// www. imdb. com / title / tt1618442
LEVON IBRANYAN
# TheLastWitchHunter Տպավորություն ես ստանում, թե սցենարի հեղինակը իրար հետևից նայել է Վան Հելսինկը, Բեթմենները, Րիդդիկները, Բլեյդը, 7-րդ որդին ու էլի մի քանի նմանատիպ կինո ։ Հետո ամբողջը լցրել է շեյքերի մեջ, մի լավ խառնել ու գրել է էս ֆիլմի սցենարը ։ Կարո ՞ ղ էր դրանից հետո լավ բան ստացվել... Ձեզ կթվա թե չէ, բայց շատ ավելի վատն էլ կարող էր լինել ։ Իրականում հավես պատմություն են մտածել, ուղղակի մի քիչ հում էր թվում ։ Կարող էին երևի ավելի զարգացնել ։ Կարծում եմ այլ սերիաներ չեն լինի, բայց էս պատմությունը կարող է լավ սերիալի վերածվել ։ Բավական կայֆ քաստ ա, ահավոր վախենալու կերպարներ, Դիզելը իրա նման.... մեկ էլ ահավոոոոր ծիտ ու միաժամանակ վախենալու վհուկների թագուհի ։ Էն որ գրգռվում ես, բայց.... տակդ ես անում... Օ ՜, իմ հեքիաթասեր բարեկամներ, նայեք, վատը չի ։ # ibranyan
Big Hero 6( 2014) 7.9
http:// www. imdb. com / title / tt2245084
LEVON IBRANYAN
# BigHero6 Հերթական բարի մուլտը ։ Հերթական, բայց ոչ շաբլոն ։ Շատ բարի, շատ լավ արժեքներով ու լավ կերպարներով ։ Հոգնած, չարացած, զզված եք ու պարա ՞ պ.... ուրեմն դիտեք սա, ու վերջում կստանաք շատ բարի ու գունավոր լիցքեր ։ Ֆիլմը ՏՏ ոլորտի, նորար գաղափարների ու սուպերհերոսների մասին ա ։ Իրանք տարբեր են, բայց մեկ ա բարին պիտի հաղթի ։ Հա, բայց սովորականի նման չի ։ Բարին ունենում ա կորուստներ ։ Կարճ ասած, նայել ու նայել ։ # ibranyan
Creed( 2015) 7.7
http:// www. imdb. com / title / tt3076658
LEVON IBRANYAN
# Creed Հենց հիմա էս ֆիլմի մեթասքորը 82 ա ։ Իմ կարծիքով կինոն իրականում պայթի տրաքի 70 ա, բայց էն մնացածը ավելացել ա ռոմանտիկ մարդկանց պատճառով ։ Ախր Ռոկին ա է... էն մեր մանկության Ռոկին ։ Ու ինքը քիչ ա, հետն էլ Ապոլլոյի տղուն ա մարզում, որ դարձնի չեմպիոն... Ախ եթե հետն էլ կռվեր Դրագոյի տղու հետ... վաբշե կսպաներ?? Նորմալ կինո ա ։ Լուրջ ու ջրիկ մասերը կան ։ Ավելի շատ ա նման իրական բոքսի, քանց նախորդ Ռոկիները ։ Երևի պատճառն էն ա, որ իրական բռնցքամարտիկներ են խաղում ։ Ու ամենաշատը ինձ ֆինալը դուր եկավ ։ Սփոյլ չանեմ, բայց նման չի էլի էս տիպի ֆիլմերի ։;) Մեկ էլ դե սաունդը... ամենաթույն պահին սկսում ա... Տը-դըն-դըն Տը-դը-դըն-դըն Տը-դըդը- տը-դը-դը-դըն.... # ibranyan
49