KinoFan 2016 | Page 47

Carol( 2015) 7.2
On the Road( 2012) 6.1
Third Star( 2010) 7.6
Carol( 2015) 7.2
http:// www. imdb. com / title / tt2402927
LEVON IBRANYAN
# Carol Carol- ը հետաքրքիր էր ։ Հասկանում ենք, որ հիմա էս թեման դարձել է համարյա ռասիզմի ու հոլոքոսթի նման մշտական կինոթեմա ։ Բայց վատը չէր ։ Վատը չէր, քանի որ մենակ դա չէր շեշտված ։ Միայն խնդիրները չէին, որոնց լեսբիները առընչվում են էդ թվերին ։ Այլև տեսանք շատ ուժեղ մարդկային զգացմունքներ, հետաքրքիր միջանձնային հարաբերություններ ։ Տեսանք Մառայի խաղը, որը շատ տպավորիչ էր ։ Տեսանք Բլանշետ, ով ևս մեկ անգամ ստիպեց գամված մնալ, նայել իր աչքերին, հայացքին, դեմքին ու ապրումներին ։ Հիացած եմ իրենով.... Էլի եսիմ ինչ պատմություն չի ։ Սովորական մի սյուժե ։ Բայց դերասանները, ժամանակը, դեկորացիաները գեղեցիկ էին ։ # ibranyan
On the Road( 2012) 6.1
http:// www. imdb. com / title / tt0337692
LEVON IBRANYAN
# OnTheRoad Իրական ռոդ թռիթի մասին պատմող կինո ՝ հիմնված էդ իսկական ռոդ թռիփի հիմնական մասնակցի գրքի վրա ։ Գրքի հերոսների անունները այլ են, բայց էլի հիմնված են իրական կերպարների վրա ։ 50ականներից միտք ա եղել էս կինոն նկարելու ու լիքը թույն դեմքեր են ներգրավված եղել ՝ Ջոննի Դեպ, Բրեդ Պիտ և այլն ։ Ֆիլմը պատմում ա մոլորված գրողի մասին, որ հանդիպում ա կայֆարիկ զույգի հետ ու իրանց հետ որոշում սաղ Ամերիկան ոտի տակ տա ու գնա դբա Կալիֆորնիա ։ Էդ ճանապարհին տեղի ունեցած իրադարձությունների մասին ա հիմնականում կինոն ։ Կարող ա մտածեք, թե ճանապարհին եսիմ ինչ ա լինում... չէ... բավական սովորական պատմություն ։ Դերասանները օկ են ։ Սթյուարթը ինչպես միշտ դախ ա ։ Միակ բանը, որով հիշվեց, էդ էն էր, որ ֆիլմի գլխավոր 2 հերոսներին մեքենայի մեջ միաժամանակ մաստուրբացիա ա անում ։ # ibranyan
Third Star( 2010) 7.6
http:// www. imdb. com / title / tt1510906
LEVON IBRANYAN
# ThirdStar # SecretSantaRare Մեկ ամիս առաջ մամաս մահացավ... քաղցկեղից Երբ Mad Hab- ը ուղարկեց այս ֆիլմի լինքը, չգիտեի թեման ։ Հակառակ դեպքում կհրաժարվեի ։ Վերքերս թարմ էին ։ Բայց կեսից էլ չէի ուզում անջատել ։ Ֆիլմը պատմում է մի երիտասարդի( Քամբերբատչ) մասին, ով տառապում է անբուժելի քաղցկեղով ։ Նա և իր ամենամոտ 3 ընկերները ուղևորվում են դեպի իրենց ամենասիրելի վայրը... Լավ ֆիլմ էր ։ Լավ դերասաններով և փոքր բյուջեով կարողացավ ռեժիսյորը ցույց տալ թե ՛ մահացու հիվանդությունից տառապող մարդու, թե ՛ նրա մտերիմների ապրումները ։ ՍՓՈՅԼԵՌ
47