La sconosciuta( 2006) 7.5
Ինչ եմ ուզում ասել, որ կոնկրետ հաճույք ես ստանում նայելով Եվրոպական արտադրության ՝ իմ համար հատկապես Իտալական ու Դանիական ֆիլմերը: Իսկ հիմա մի քիչ ֆիլմի մասին: Հիմա սկսում եմ մի հատ ծավալուն գովք: Նախ սցենարը: Ֆիլմը պատմում է Հռոմի բնակչության, մաֆիայի և կառավարության մասին: Ֆիլմի հենց սկզբի 15 րոպեն մի տեսակ հուշում է, որ շատ է նման ռեալ կյանքին: Սամուրայ ածականով մի մարդասպան փորձում է ամենինչ անել որ Հռոմը դարձնի Լաս֊Վեգասի կարգի քաղաք: Ունենալով անուն շրջապատ և դիրք ամեն մի հնարավոր ձև փորձում է օգտագործել: Սակայն ամենինչ խառնվում է իրար մի քանի հերոսների երեսից: Կռուտոյ ռեժիսոր ու օպերատոր էր կանգնած ֆիլմի հետևում: Լուրջ էն որ Բյորդմենը նայեցինք ու մի այլ տիպի տարբերություն զգացինք և օպերատորի հզոր աշխատանք իմ մոտ համարյա էտ կարգի բան էր այս ֆիլմը նայելուց: Ինձ թվում է ուղղակի օպերատորը շատ սիրուն դիրքեր էր ընտրել կադրերը նկարելուց: Դերասանները արեցին ամենինչ: Ֆիլմը նայելուց քեզ թվում է, որ իրանցից բացի ոչ֊ոք չէր կարող ավելի բնական տենց դերեր կերտել: Բայց ամենակարևորը: Ֆիլմի ֆիշկեն դրված էր իրա սոնգերի ու սաունթրեքների վրա: Ինչ տիպի կայֆ է տալիս լսել տենց երգեր ու երաժշտություն ֆիլմը նայելուց կամ ինչ սիրուն ու սենց պլավնի էր ընթանում համ երգերը համ համապատասխան կադրերը: Մի խոսքով 2 ժամ գերագույն հաճույք ստացա ֆիլմը նայելուց: Շատ սենց հանգիստ 8 / 10 կգնահատեմ:
La sconosciuta( 2006) 7.5
http:// www. imdb. com / title / tt0494271
ARKADI KHACHATRYAN
# TheUnknownWoman Տոռնատոռե: Հա իրա ֆիլմերը շատ լավնեն բացի The Best Offer իմ համար: Բայց էս մեկը լրիվ առանձնացավ իմ համար: Սցենարի հեղինակնել է ինքը ու էտ ավելիա դուր գալիս ինձ: Մի թեթև 18 + ոտ է: Լուրջ նենց համ հոգեբանական թրիլլեր էր համել հոգեբանական դրամա ։ Ֆիլմը պատմում է մի ուկրանացի աղջկա մասին, ով էմիգրանտ էր Իտալիայում և թրաֆիքինգի զոհ է դառնում Մուֆֆեյի մոտ:( Հա մեկել անունները դզեց ֆիլմի աղջկան էլ Ջորջիա էին ասում): Դառնալով մարմնավաճառ նախ սիրահարվում է հետո հղիանում: Հետո մի ձև դուրս է գալիս էտ ամենինչի միջից: Մեկա իրա անցյալը իրան հետապնդում է: Ավելին չներկայացնեմ ուղղակի ով ծանոթ չի ասեմ որ ռեալ մեր կյանքի թրաֆիքինգի զոհերի կյանքի մի օրինակ է: Ոնց կյանքն է ցույց տալիս ուժեղ չի էն մարդը ով ուժեղ ուդառ ունի այլ էն մարդն է ուժեղ ով ուժեղ ուդառ է պահում: Տեսնելով տենց կյանք զրկվելով ամենինչից Ջորջիան նմանվում է գազանի: Ինչը կհանգստացնի կնոջը տենց իրավիճակում երևի միայն երեխան ։ Ինչքան զգացմունք կարող է փոխանցել նա մի աղջկա ՝ ում հանդեպ կասկածներ կան որ իր աղջիկն է: Սցենարը նենց պլավնի է ընթանում ու չի թողնում քնես: Ուզում եմ ավելին խոսեմ ու արտահայտվեմ ֆիլմի մասին բայց մեկա սպոյլեր կանեմ ։ Ինչքան լավն էր չստոն իրա խուճուճներով( չկարացա չնշեմ: Դ): Եվս մի թերացած, ինչ֊որ տեղեր սխալ ապրած, ինչ֊որ մի պահ համակերպված ու մարմնավաճառի դերի մեջ մտած, բայցևայնպես հզոր կնոջ կերպար ։ Իմ փոստերից մեկում նշել էի որ միայնակ կնոջ մասին, բայց էս էտ դեպքը չի: Ֆիլմը անցյալի ու ներկայի համադրում է միաժամանակ: Նկարագրվում է և անցյալը և ապագան: Տոռնատոռեին բռավո: Ֆիլմը շատ ավելի խորն է քան ես փորձեցի նկարագրեմ: Լավ քնարկելու ֆիլմ է: 8 / 10
14