Elser( 2015) 7
Warcraft( 2016) 7
Ինքը իրա տիպաժով մի քիչ նման է K-PAX-ին: Ու էս ոճի մեջ K-PAX-ից հետո միակ ֆիլմն է, որ մի այլ տիպի հավանեցի: Դիալոգներ... Խոսակցության մեծ մասը մի քանի անգամ եմ լսել, որովհետև խորը հարցերին տրվում էր հրաշք պատասխաններ: Ֆիլմը մի տեսակ տրամադրում է քեզ, որ դու էլ մտածես, եթե հայտնվեիր այդ սենյակում ինչ հարց կտայիր հերոսին: Ամեն անկյուն շոշափվում է ֆիլմում սկսած գիտությունից վերջացրած կրոնից: Ֆիլմը նայելուց մտածում էի լավ ասենք վերջնա ընթացքը բա վերջում ինչ են նկարելու, որ ամբողջ էֆեկտը չկորի... Մարդիկ նոռմալ լուծումը գտել են, որ ոչ թե էֆեկտը կորի այլ մի բան էլ ավելանա: Նայելուց հետո սկսեցի քրքրել, թե որ գրքի և ստեղծագործության վրա է հիմնված ֆիլմը: Ամենակայֆ պահը, երբ դու հասկանում ես, որ ոչ մի տենց գիրք չկա: Ես թատրոն տենց շատ չեմ սիրում, բայց պատկերացնում եմ ինչ կայֆ կլիներ եթե բեմադրեյին էս ամենինչը մարդու աչքի առաջ: Ֆիլմի մյուս հերոսները մեկը մեկից լավն էին. տարբեր մարդիկ, տարբեր մասնագետեր, տարբեր աշխարահայացքներ... Չէ լուրջ պարտադիրներից է էս ֆիլմը ու ուզում եմ նայեք քնարկել. Պետք է հասկանալ ես եմ շատ գովում ֆիլմը, թե իրոք ինքը լուրջ գործ է:
Elser( 2015) 7
http:// www. imdb. com / title / tt1708135
ARKADI KHACHATRYAN
# 13minutes Էս կարգի ֆիլմ վերջին անգամ չգիտեմ, երբ էի նայել: Ֆիլմը Ջորջ Էսլեռի մասին է, ով հանդիսանում է անտիֆաշիստական լուրջ դեմքերից մեկը, ով փորձել է միայնակ Ադոլֆի հարցերը լուծել: Ֆիլմը մեծ մասամբ կենսագրական է ու պատմում է, ինչպես մարդ կարող է սովարական ու հանգիստ կյանքը փոխել և դառնալ սառնասիրտ ու ինքնավստահ տեռոռիստ: Ամենակայֆ պահը այն է, որ ֆիլմը նայելուց հասկանում ես, որ ֆիլմը չափազանցրած չէ: Հիմքում իրական պատմություն է ու էդ պատմությունը էկրանավորել են գերմանացիները: Ֆիլմը նայելուց հետո սկսեցի փնտրել ու կարդալ իրական փաստերը ու պատմությունը շատ չնչին էր տարբերվում ֆիլմից. նույնիսկ հերոսին շատ շատ նման են ընտրել: Սկզբում ինձ թվաց, որ հես մի 15 րոպեից կքնեմ ձանձրալի ընթացք է սպասվում, բայց չնայած նրան, որ գործողությունները տենց չեն փայլում շատ լինելով հանգիստ նայվեց: Ֆիլմը նկարահանված է երկու ժամանակաշրջանով մի մասում պատմում է ներկան, իսկ մյուսում Ջորջի անցյալը: Խորհուրդ կտամ նայել էն մարդկանց ում հետաքրքրիր է իրական հիմքերով նկարահանված դրամա: Հ. Գ. Angie մերսի ֆիլմի համար))
Warcraft( 2016) 7
http:// www. imdb. com / title / tt0803096
ARKADI KHACHATRYAN
# warcraft Սկսենք նրանից, որ ինքը LOTR չէ ու պետք էլ չի որ լինի: Ֆիլմը նայելուց հետո մի քանի պլյուսներ ու մինուսներ առանձնացրեցի: Նախ հասկանալի էր, որ ֆիլմը շարունակություն է ունենալու ու կարելի էր սկսել նախապատմությունից: Հաստատ շատերի մոտ մի քանի հարցեր կառաջանա սցենարի հետ կապված: Հետո ֆիշկեն դրված էր սպեցէֆեկտների վրա: Նայելուց մի տեսակ
12