Jason Bourne( 2016) 6.7
Warcraft( 2016) 7
Jason Bourne( 2016) 6.7
http:// www. imdb. com / title / tt4196776
RUBEN PETROSYAN
Ջեյսոն Բորնը վերադառնում է ։ Շուտով լույս աշխարհ կգա մեր ժամանակների ամենահաջողված լրտեսական պատմություններից մեկի 5-րդ մասը ։ Շատ թույլ 4-րդ մասից հետո ֆիլմի հեղինակները երևի հասկացան, որ առանց Մեթ Դեյմոնի Բորնի մասին ֆիլմ նկարել անիմաստ է ։ Այս պահին ֆիլմի մասին շատ քիչ բան է հայտնի ։ Դատելով թրեյլերից ՝ այս անգամ Բորնը փրկում է աշխարհը, պայքարում պետական անվտանգության կառույցների դեմ, նորից մեքենաներով հետապնդվում ու հընթացս ավիրում քաղաքի կեսը: D Կարծում եմ պետքա որ լավը լինի, քանի որ Պոլ Գրինգրասը վերադարձել է ու նման դերասանական կազմ կա( Մեթ Դեյմոն, Ջուլիա Սթայլզ, Վինսեն Կասսել, Թոմի Լի Ջոնս, Ալիսիյա Վիկանդեր)։ Սպասենք սեպտեմբերի 1-ին ։
Warcraft( 2016) 7
http:// www. imdb. com / title / tt0803096
RUBEN PETROSYAN
Նախ ասեմ, որ խաղի սյուժետին գրեթե ծանոթ չեմ, գրեթե չեմ խաղացել, բայց խաղի տեսահոլովակները արժե նայել ։ Բավականին հին, բայց նույնիսկ մեր ժամանակների չափանիշներով բարձր որակի համակարգչային գրաֆիկա ։ Երկար ժամանակ էր, որ ասում էին ֆիլմ է նկարահանվելու( ես առաջին անգամ 2011-ին այդ մասին իմացա)։ Ասեմ, որ սպասելիքներս այդքան մեծ չէին, հաշվի առնելով այն փաստը, որ ոչ մի խաղի հիման նկարահանված ֆիլմ լավ չի ստացվում սովորաբար ։ Մասսամբ սպասումներս իրականացան, մասսամբ ոչ ։ Ֆիլմը շատ գեղեցիկ է նկարված ։ Որակյալ համակարգչային գրաֆիկան ուղակի աչք է շոյում( լեռներ, բնության տեսարաններ, կախարդական ուժեր, հեքիաթային քաղաքներ...)։ Իսկ 3D-ն այնպես է կլանում, որ երբեմն քեզ բռնացնում ես այն մտքի վրա, որ երիտասարդ կախարդի հետ միասին դու էլ ես վերև բարձրացնում գլուխդ, Մեդիվի աշտարակի բարձրությունը գնահատելու համար ։ Չնայած 3D-ն իր թերությունն էլ ուներ ։ Տեսախցիկի արագ տեղաշարժերի ժամանակ մի պահ կադրը ֆոկուսից փախնում էր ու դա բավականին տհաճ զգացողություն էր առաջացնում ։ Բարեբախտաբար նման կադրերը քիչ էին ։ Ձայնային էֆֆեկտները շատ լավն էին( հատկապես կռվի տեսարանների ժամանակ)։ Իսկ սաունդտրեկերի հեղինակն է բոլորիս լավ հայտնի Ռամին Ջավադին ։ Ուզում եմ առանձնացնել նաև պերսոնաժների հագուստի, ռեկվիզիտների( հատկապես զենքերի), լոկացիաների դիզայնը ։ Խաղայինին շատ մոտ, ճաշակով, հեքիաթային ։ Ֆիլմի թերություններից կարող եմ նշել սյուժետի թույլ լինելը ։ Կարծես թե դիտմամբ են փորձել հնարավորինս մանրամասն նկարագրեն ամեն մի դրվագը, որ շատ սերիաներ նկարեն( իսկ շարունակությունը հաստատ կլինի)։ Նաև կարելի էր մարդկային թագավորին ավելի մարդկային կերտել, գոնե մի քիչ թարախ բնավորությունով, թե չէ շատ էր իդեալական ։ Վերջում ֆիլմից մնացին դրական էմոցիաներ ։ Իսկ դա ամենակարևորն է ։ Կարծում եմ ֆիլմի երկրորդ և երրորդ մասերն ավելի հետաքրքիր կլինեն, քանի որ սյուժետի հիմնական կոնտենտը էնտեղ է լինելու ։ Նաև նոր ռասաներ կլինեն( թզուկներ, էլֆեր և այլն)։ Էնպես որ սպասում ենք շարունակությանը ։ Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել KinoPark-ին # Warcraft-ի նախնական կինոդիտմանը մասնակցելու հրավերքի համար ։
100