Gyumri | Page 64

Գյումրիում շատ թանգարաններ ու պատկերասրահներ կան: Այստեղ կգտնեք քաղաքի ամենահին շինություններից մեկը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, որի հարևանությամբ են գտնվում Հովհանես Շիրազի և Մհեր Մկրտչյանի թանգարանները:

Գյումրի այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է անպայման տեսնի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը: Հենց այստեղ կզգաք քաղաքի իրական կոլորիտը: Իսկ եթե հետաքրքրված եք գեղանկաչությամբ ու քանդակագործությամբ, կարող եք այցելել Ասլամազյան քույրերի և «Ստիլ» պատկերասրահները: