Gyumri | Page 48

DarVino

Եթե գինիների գիտակ եք, ուրեմն միանգամից գնացեք խաղաղության օղակի հարեւանությամբ՝ հենց Աշոտ Երկաթի հուշարձանի դիմաց գտնվող DarVino: Այստեղ կգտնեք բարձրորակ գինիների լայն տեսականի: Գինետուն-սրճարանը գործում է 2016 թվականից:

Դարվինի էվոլյուցիայի տեսության համաձայն մարդը ձևավորվել է փուլերով: Գինետան աշխատակիցներն ասում են, որ գինին էլ փուլերով է ստեղծվում ու հենց այս համեմատության հիման վրա էլ գինետունն անվանել են DarVino:

Այն յուրահատուկ դիզայն ունի: Սրճարանին առանձնահատուկ տեսք է հաղորդում փայտե կահավորանքը։ Ի դեպ, այստեղ միշտ որակյալ երաժշտություն է հնչում:

Եթե DarVino-ում ես անպայման համտեսիր հավով «ֆրի Կասին»,այն ամենապահանջվածն է այցելուների կողմից: Աշխատակիցների խոսքերով շուտով DarVino գինետներ կգործեն նաև Հայաստանի մյուս շրջաններում։