Gyumri | Page 46

TREZZO

Գյումրի կենտրոնական ու ամենահայտնի փողոցներից մեկում՝ Կիրովում է գտնվում TREZZO սրճարանը:

Այն հայտնի է իր անվանական ուտեստներով և խմիչքներով՝ TREZZO սուրճ, կոկտեյլներ և թխվածքներ:

Այս սրճարանը Գյումրիում միակն է, որն ունի իտալական ձևավորում:

Սրճարանի աշխատակիցների խոսքերով TREZZO-ի նպատակը Գյումրիում հենց իտալական անկյուն ստեղծելն է:

Այստեղ անպայման համտեսեք ամենահամեղ աղանդերներից մեկը՝ TREZZO պաղպաղակը հատուկ ընկույզի միջուկով: