Gyumri | Page 41

Գյումրու գեղարվեստական սրահն ավելի քան 30 տարվա պատմություն ունի:

Այստեղ Գյումրին խորհրդանշող հուշանվերներ կգտնեք, մասնավորապես՝ Շիրակի մարզի վարպետների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքները, նկարներ եւ դեկորացիաներ:

Ի սկզբանե սրահը ժողովրդական վարպետների միություն է եղել: Վարպետների ներկայացված աշխատանքները վաճառքի հանելու որոշումը քննարկման միջոցով է տեղի ունեցել:

Այսօր էլ ավանդույթը շարունակվում է եւ Գյումրին լավագույնը ներկայացնող հուշանվերներն ընտրվում են քննարկման արդյունքում ու դրվում վաճառքի:

Խանութում վաճառվում է նաև Գյումրու խորհրդանիշերից մեկը՝ պղնձից է պատրաստված կլկլան բաժակը։