Gyumri | Page 33

Լինելով Գյումրիում՝ անհնար է անտարբեր անցնել բաց շուկայի կողքով, որտեղ կարելի է ձեռք բերել ամեն ինչ` հագուստից մինչեւ մրգեր, ամանեղենից մինչեւ համեմունքներ:

Ի դեպ, մինչեւ գնումներ անելը ձեզ անպայման թույլ կտան համտեսելմրգեր կամ չրեր:

Գյումրու շուկայում արդեն 30 տարի է ինչ Մարո Ավետիսյանը լավաշ է վաճառում:

«Լավաշն ինքս չեմ պատրաստում, բարեկամներս են թխում, իսկ ես վաճառում եմ», ասում է Մարոն։

Նրա կարծիքով տարբերությունը շատ մեծ է այն ժամանակների և ներկայիս առևտրի միջև՝ «Հիմա օրական հազիվ 200 հատ լավաշ եմ վաճառում, քանի որ առևտուր չկա, անցած տարիներին ավելի լավ էր՝ մարդիկ իրար հրելով էին անցնում, իսկ հիմա գրեթե մարդ չկա», ասում է տիկին Մարոն։