Gyumri | Page 14

Տաքսիներ

Երկրորդ տարբերակը` տաքսին է: Ամենից հարմար ու վստահելի տաքսիներն ավտոկայարանում են: Ավտոմեքենաները շարժվում են, երբ բոլոր ուղեւորները հավաքվեն: Ի դեպ, տաքսիի համար եւս տոմս պետք է գնեք հենց տեղում ՝2500 դրամով:

Գյումրիից Երեւան կարող եք հասնել նաեւ առանց ուղեւորներին սպասելու, այդ դեպքում պիտի 10-ից 13 հազար դրամ վճարեք։

Ինչ վերաբերվում է ճանապարհին, ապա դուք հաստատ չեք ձանձրանա, քանի որ գյումրեցու տաքսի եք նստել եւ միանգամից կտեղեկանաք աշխարհում տեղի ունեցող բոլոր նորություններից, վարորդի ընտանիքից, նաեւ կատակներ կլսեք :

Եթե ցանկանում եք գումար խնայել, ապա նստեք ինը տեղանոց մեքենաներ, որոնք արժեն 1700 դրամ: Ի դեպ, տաքսիները հասնում են մինչ Երեւանի Սևանի փողոցում գտնվող Սասունցի Դավթի կայարան ու նույն տեղից էլ վերադառնում են Գյումրի: