Մասշտաբային միջոցառումների չեն մասնակցել՝ «Եվրոպայում կա այգիների օր հասկացությունը, այդ օրվան նվիրված Գյումրիում Վարդան Աճեմյանի դրամատիկական թատրոնում համերգ տվեցինք: Հայաստանի մասշտաբով հանդիպել ենք Bambir և Նաիրի խմբի տղաների հետ», պատմում է Հովհաննեսը:
Դպրոց այցելուները որոշակի վարձ են վճարում, որ ծախսվում է նոր գործիքներ գնելու կամ վերանորոգելու համար:
Պարապմունքները տեղի են ունենում շաբաթը 5 անգամ: Այժմ դպրոցում երկու խումբ կա՝ մեկը տղաների, մյուսը՝ աղջիկների խումբն է, որ հիմնադրվել է մոտ 7 ամիս առաջ: