Gyumri | Page 102

Գյումրիում երիտասարդների ջանքերով բացվել է Ռոք դպրոց։ Նախագծի գլխավոր հեղինակն ու համահիմնադիրը՝ Ժիրայրն է, ով այժմ ծառայում է հայոց բանակում:

Լուսանկարը՝ ռոք դպրոցի ֆեսյբուքյան էջից

Ժիրայր, Արա, Հովհաննես, ՝ նրանք այն երիտասարդներն են, ովքեր փորձեցին նոր շունչ հաղորդել ռոքին՝ հիմնադրելով ռոք դպրոցն ու էլ ավելի տարածելով այն Գյումրիում: Դպրոցն արդեն մեկուկես տարի է, ինչ գործում է քաղաքում: Տղաները պատմում են, որ դպրոցի նպատակն է զարգացնել Գյումրիում ռոքը և այս ոլորտում լավ երաժիշտներ ունենալ: