Gyumri | Page 43

«Ճռճռան գրատուն»-ն անվան հետ կապված հետաքրքիր պատմություն ունի. նախկինում այնտեղ հագուստի, կտորեղենի խանութ է եղել, որի հատակը մաշվածության պատճառով ճռճռացել: Հենց այդ պատճառով մարդիկ այս խանութը սկսել են ճռճռան անվանել։

Լենա Մարգարյանի խոսքով՝ մարդիկ հիմանակնում գնում են «Նարեկ», «Ոսկե Բերան», «Մանկական Աստվածաշունչ», որը մանուկներին գրավում է իր նկարազարդումներով։

Գրատանը կան նաեւ ռուսերեն եւ անգլերեն գրքեր՝ զբոսաշրջիկների համար։ Գրատանը կա ընթերցանության համար նախատեսված հատված, որտեղ կարող եք գրքերը գնելուց առաջ ուսումնասիրել եւ ծանոթանալ բովանդակությանը։

Սակայն այս սրահները միակը չեն Գյումրիում, կան նաեւ շատ այլ հուշանվերների խանութներ, որոնք նույնպես առանձնանում են իրենց պատմությունով եւ ապրանքների բազմազանությամբ։