ԻՆՉՊԵՍ | ԿՐԹՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉ ՊԵՍ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
« Այբ » դպրոցը եռաստիճան է ՝ տարրական( 1-4-րդ դասարաններ), միջին( 5-9-րդ դասարաններ) և ավագ( 10-12-րդ դասարաններ) դպրոցներ: Դպրոցում սովորում է ընդհանուր 335 աշակերտ( 2015 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ), որոնց թվում են ինչ պես ՀՀ, այն պես էլ ար տերկ րի( ընդ հա նուր թվի մոտ 10 %-ը) քաղաքացիներ: Ամբողջ « Այբ » կրթական ավանը նախատեսված է 800 աշակերտի համար:
« Այբ » դպրոցի փիլիսոփայությունն ամփոփված է դպրոցի նշանաբանի մեջ ՝ « Իմա և արա », գրաբարից թարգմանաբար ՝ « Հասկացիր և արարիր »: Ճանաչողության և գործերի ներդաշնակեցումը, տեսականի և գործնականի ճիշտ համադրությունը կամ հավասարակշռությունը մեր կրթական փիլիսոփայության « ոսկե կանոնն » է: Դարերի խորքից եկող այս ի մաս տութ յունն ա ռա վել ևս կար ևոր է 21-րդ դա րում, երբ կրթությունը պետք է կազմակերպել գիտելիքի աննախադեպ ծավալի և ստեղծարար ակտիվության պայմաններում:
10